15:49 16 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.87
  • GBP609.92
  • EUR547.37
  • RUB7.30
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կանադայի վարչապետին

Կանադային վարչապետը հիշել է, որ առաջին անգամ Հայաստան էր այցելել հոր հետ` արձակուրդներին

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
17610

Հայաստանի և Կանադային վարչապետները հանդիպել են և զրուցել հայ- կանադական առկա հարաբերություններից ու դրանց զարգացման հնարավորությունից։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին:

Տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն, որից հետո ընթացել է երկու երկրների վարչապետների նեղ կազմով հանդիպումը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ջասթին Թրյուդոն Կանադայի վարչապետն առաջին վարչապետն է, ով այցելում է Հայաստանի Հանրապետություն:

«Դուք արդեն զգացիք, որ մեր երկրում Ձեր երկրի և անձամբ Ձեր նկատմամբ շատ մեծ համակրանք և դրական վերաբերմունք կա, և հույս ունեմ, որ նաև այն հարաբերությունները, որ արդեն իսկ հասցրել են հաստատվել, կօգնեն, որ մեր երկրների միջև առանց այն էլ շատ ջերմ հարաբերությունները նոր մակարդակի հասցվեն»,- ասել է Փաշինյանը: Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ և ուրախ եմ Ձեզ տեսնել Հայաստանում»:

Կանադայի վարչապետն իր հերթին շնորհակալություն է հայտնել ու նշել, որ իր համար մեծ պատիվ է գտնվել Հայաստանում:

«Կարծում եմ` Դուք գիտեք, որ տարիներ առաջ արդեն պատիվ եմ ունեցել հայրիկիս հետ այցելել Հայաստան ամառային արձակուրդների շրջանում: Նա այն ժամանակ արդեն վարչապետ չէր: Նույնիսկ այն ժամանակ արդեն զգացի հայերի և կանադացիների միջև բարեկամությունը, և առնվազն այն ընդունելությունը, որին արժանացա Հայաստանում այսօր և նախորդ օրերին, հրաշալի է: Այստեղ գտնվելը միայն պատիվ է»,- ասել է Կանադայի վարչապետը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին է նվիրել նրա «Ընդհանուր հայտարար» գրքի հայերեն թարգմանությունը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում` Հայաստանի քաղաքական փոփոխությունների վերաբերյալ: Ջասթին Թրյուդոն ընդգծել է, որ երբ ամբողջ աշխարհում ընթանում էին ժողովրդավարությունը վտանգող գործընթացներ, Հայաստանն օրինակ ծառայեց ամբողջ աշխարհին, ինչը հիանալի էր ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար: Կանադայի վարչապետն ընդգծել է, որ Հայաստան է այցելել նաև, որպեսզի ցույց տա իր երկրի պատրաստակամությունը` օժանդակելու Հայաստանի զարգացմանը:

Նա նշել է, որ Կանադան պատրաստ է Հայաստանին օժանդակել տնտեսական զարգացման, ներդրումների ներգրավման, ենթակառուցվածքների բարելավման և այլ ուղղություններով:

Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն անդրադարձել են տարբեր ոլորտներում հայ-կանադական համագործակցության զարգացմանը վերաբերող այլ հարցերի:

Ըստ թեմայի

Ջասթին Թրյուդոն ժամանեց Երևան՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին
Միջազգային տնտեսական համաժողով Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում. ֆոտոշարք
Հանդիպումներ բարձրաստիճան անձանց հետ. Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը շարունակվում է
«Ապրել միասին»․ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի երևանյան համերգը համաշխարհային մասշտաբի էր
Լուիզ Միշիկիվաբոն դարձավ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը
Հայաստանը Ֆրանկոֆոնիայի երկրների թվային տնտեսության համար հարթակ կստեղծի
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ