15:51 16 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.87
  • GBP609.92
  • EUR547.37
  • RUB7.30
Մանվել Գրիգորյան

«Մանվել Գրիգորյանի առողջության մասին լուրերը մի փոքր չափազանցված են». ՀՔԾ պետ

© Photo: Union of "Yerkrapah" official site
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունները (106)
216 0 0

Սասուն Խաչատրյանը պատասխանել է Մանվել Գրիգորյանի և Հովիկ Աբրահամյանի եղբոր գործերի մասին հարցերին։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. «Մանվել Գրիգորյանի առողջության մասին լուրերը մի փոքր չափազանցված են»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։

«Բոլոր մարդիկ էլ առողջության հետ խնդիրներ ունեն։ Հիմա Մանվել Գրիգորյանի համար փորձաքննություն է նշանակված։ Այս պահին նրա մոտ հայտնաբերված հիվանդություններն այն հիվանդությունները չեն, որոնք անհամատեղելի են անազատության մեջ պահելու համար, տվյալ դեպքում առայժմ նման փաստ չի հայտնաբերվել»,–ասաց Խաչատրյանը` պատասխանելով ՀՀԿ–ական պատգամավոր, գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կալանքը փոխելու մասին հարցին։

Լրագրողների խնդրանքով ՀՔԾ–ը պետը նաև անդրադարձավ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր` Հենրիկ Աբրահամյանի գործին` նշելով, որ նրա տնից առգրավված զենքի փորձաքննությունն ավարտվել է։

«Հենրիկ Աբրահամյանի տնից առգրավված զենքը Մարտի 1–ի գործի հետ համընկնում չունի։ Բայց նա կալանավորված է մնում ապօրինի զենք–զինամթերք պահելու գործով»,–ասաց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում Հենրիկ Աբրահամյանին 10.08.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով:Հիշեցնենք նաև` Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին ։ Հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Տեսանյութում երևում էր, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր։

թեմա:
Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունները (106)

Ըստ թեմայի

Հովիկ Աբրահամյանը չի կարող հեռանալ Հայաստանից. նա գրառում է արել Facebook–ում
Ինչի՞ համար են մեղադրում Հովիկ Աբրահամյանին. պարզաբանում է ՀՔԾ–ն
Հովիկ Աբրահամյանի եղբոր տանը գտած զենքն անհարմար վիճակի մեջ է դրել իրավապահներին. ԶԼՄ
Քննչական կոմիտեն պարզել է Մանվել Գրիգորյանի էջմիածինցի զինակցին սպանողին
Մանվել Գրիգորյանն ու Էդուարդ Շարմազանովը հանդիպել են. նա խոսել է «տուշոնկաների» մասին
Մանվել Գրիգորյանի աղմկահարույց լուսանկարի հետքերով. հայտնի է` ով է նկարել գեներալին
Մանվել Գրիգորյանի մտերիմներն ամբողջ օրը հիվանդանոցի բակում են անցկացրել. «Հրապարակ»
թեգերը:
Սասուն Խաչատրյան, Հովիկ Աբրահամյան, Մանվել Գրիգորյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ