21:00 19 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.55
  • GBP612.81
  • EUR551.61
  • RUB7.21
Հայկ Մարության

Սա իրական երդում է ձեր և Աստծո առաջ. Հայկ Մարությանը երդվեց և խոստացավ շենացնել Երևանը

© Sputnik/ Asatur Yesayants.
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Երևանի ավագանու ընտրություններ 2018 (109)
21630

Երևանի նորընտիր քաղաքապետը երդվեց ու անցավ իր պարտականությունների կատարմանը։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Երևանի ավագանու հանդիսավոր նիստում քիչ առաջ տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունը:

Քաղաքապետի երդմնակալությանը մասնակցում են Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, Երևանի պատվավոր քաղաքացիներ, պետական, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ:

Երդման ընթացքում նորընտիր քաղաքապետը խոստացավ պահպանել Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն կատարել քաղաքապետի գործը, հոգ տանել հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման և բազմապատկման համար։

«Ես սիրում եմ մեր Երևանը, ես խենթանում եմ մեր քաղաքի համար։ Սիրում եմ առավոտվա թաց ասֆալտի հոտը, դասի ու աշխատանքի շտապող, ընդմիջման ժամերին քաղցած ու աշխույժ Երևանը, աշխատանքից տուն գնալուց հոգնած, բայց գոհ Երևանը։ Երեկոյան այգիներում ու բակերում օրվա եղածը քննարկող Երևանը։ Երեկոյան զույգերով ու երեխաներով լեցուն ուրախ Երևանը։ Այսքանից հետո ինչ մարդ պետք է լինի, որ դավաճանի Երևանը։ Շնորհակալ եմ վստահության համար։ Համաձայն եմ ամեն բառի հետ, որ հնչեց իմ երդման խոսքում, դա արարողակարգային ընթերցում չէր, այլ իրական երդում էր ձեր և Աստծո առաջ»,–ասաց Հայկ Մարությանը։

Համաձայն Երեւանի ավագանու կանոնակարգի 125-րդ կետի՝ Երևանի քաղաքապետի երդման ստորագրված տեքստն ի պահ հանձնվեց Երեւան քաղաքի թանգարանին: Երևանի, ավագանու անդամ Արթուր Իսպիրյանն ու Երևանի պատվավոր քաղաքացի Տիգրան Մանսուրյանը Երևանի քաղաքապետի խորհրդանիշ հանդիսացող լանջաշղթան`հայոց տասներկու մայրաքաղաքաների անվանատառերով, հանձնեցին նորընտիր քաղաքապետին:

թեմա:
Երևանի ավագանու ընտրություններ 2018 (109)

Ըստ թեմայի

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական պատկերը. ներկայացնում է ԿԸՀ–ն
Ավագանու ԲՀԿ անդամներն առաջարկում են անցնել հեծանիվների
Ի՞նչ գիտենք Երևանի նոր քաղաքապետ Հայկ Մարությանի մասին. ԱԱԾ–ն ու չեխ կինը
Ո՞րը պետք է լինի Հայկ Մարությանի առաջին քայլը, կամ ինչպե՞ս խուսափել պառակտումից
Գագիկ Ծառուկյանն ընդունում է Հայկ Մարությանի հաղթանակը
Հայկ Մարությանի երդմնակալությունը կկայանա Երևանի քաղաքապետարանում
Երևանի ավագանու թեկնածուներից 6-ը հրաժարվեցին մանդատից. ովքե՞ր են նրանք

Գլխավոր թեմաներ