14:59 19 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Երևանի ավագանի

«Իմ քայլը» դաշինքի անդամներից 3-ը կհրաժարվեն Երևանի ավագանու մանդատներից

© Photo: official site of Yerevan municipality
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Երևանի ավագանու ընտրություններ 2018 (109)
25610

Նրանցից երկուսը նախընտրել են աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը, որը Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի 2-րդ հորիզոնականում է, և ՀՀ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը (15-րդ համար) հրաժարվելու են իրենց մանդատներից: Այս մասին Բաղդասարյանը հայտնեց Sputnik Արմենիային:

Սրբուհի Ղազարյանը որոշել է շարունակել վարչապետի խորհրդականի աշխատանքը:

Ցուցակի 15-րդ համար Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ համագործակցությունը կշարունակի ավագանու իրավական հանձնաժողովի հետ:

Николай Багдасарян
© Sputnik / Aram Nersesyan
Նիկոլայ Բաղդասարյան

«Հիմքը հրաժարվելու հետևյալն է` տեսել եմ` բավական լավ թիմ է ձևավորվել ավագանում: Հրաժարվել չի նշանակում, որ չեմ կատարի այն գործառույթները, որոնք նախատեսել եմ: Ձևաչափը գտել ենք, որ կհամագործակցենք իրավական հանձնաժողովի հետ: Նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործադիր մարմնում աշխատելու ու տեղական ինքնակառավարման մարմնում գործառույթներ իրականացնելու մեջ շահերի բախման խնդիր եմ տեսնում, թեպետ օրենքը չի արգելում լինել վարչապետի խորհրդական ու ավագանու անդամ, որովհետև երկու գործն էլ, որ ես իրականացնում եմ, անում եմ անհատույց: Այսօր ծրագրավորված գործ ունեմ` որպես ավագանի: Այդ գործը կանեմ, վաղը առավոտյան մանդատից հրաժարվելու դիմումը կտամ»,- ասաց Բաղդասարյանը:

Մանդատից հրաժարվելու դիմում է գրելու նաև Տիդատ Սարգսյանը, որը նշանակվել է Վայոց Ձորի մարզպետ։ Նա ցուցակի 4-րդ համարն է։

Նիկոլայ Բաղդասարյանն ու Սրբուհի Ղազարյանը ավագանու անդամ են ընտրվել սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում:

թեմա:
Երևանի ավագանու ընտրություններ 2018 (109)

Ըստ թեմայի

Ավագանու ԲՀԿ անդամներն առաջարկում են անցնել հեծանիվների
Երևանի ավագանու թեկնածուներից 6-ը հրաժարվեցին մանդատից. ովքե՞ր են նրանք
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական պատկերը. ներկայացնում է ԿԸՀ–ն
Ինչով է սպառնում Փաշինյանին և նրա թիմին Երևանի ավագանու ընտրությունների հաջողությունը
թեգերը:
Երևանի ավագանու ընտրություններ, Հայաստան

Գլխավոր թեմաներ