00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի է` ով է պատվիրել ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումները

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция глав СНБ и ССС Артура Ванецяна и Сасуна Хачатряна (11 сентября 2018). Еревaн
Пресс-конференция глав СНБ и ССС Артура Ванецяна и Сасуна Хачатряна (11 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԱԾ պետը գիտի, թե ով է գաղտնալսել իրեն։ Պատվիրատուն Հայաստանից է, ԱԱԾ–ի հետ առնչություն չունի։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսումների պատվիրատուն արդեն հայտնի է։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

Пресс-конференция глав СНБ и ССС Артура Ванецяна и Сасуна Хачатряна (11 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Գաղտնալսման գործով հարցաքննվել են Վանեցյանը, Խաչատրյանն ու դատավորը

Նա նաև հայտնեց, որ պատվիրատուն մեկն է, բայց անուն չհնչեցրեց, քանի որ «նրա մասնակցությունը հիմնավորելն ու փաստաթղթավորելը շատ բարդ է», իսկ այդ տեղեկություններն ԱԱԾ-ն ձեռք է բերել օպերատիվ տվյալներով։

Նախկինում հայտարարված մյուս վարկածները, այդ թվում` արտաքին ուժերի ու հենց ԱԱԾ աշխատակիցների մասնակցությամբ գաղտնալսումների վարկածները, ըստ Վանեցյանի, արդեն հերքվել են։

«ԱԱԾ ողջ համակարգը շատ ծանր է տանում իրենց տնօրենի գաղտնալսման փաստը»,- ասաց Վանեցյանը։

Ինչ վերաբերում է պատվիրատուին ու նրա ունեցած շարժառիթին, Վանեցյանն ասաց, որ դրա նպատակը եղել է իրեն ու իր ղեկավարած կառույցին վարկաբեկելն ու իր հրաժարականին հասնելը։

«Ռոումինգում գտնվելու ժամանակ այդ գաղտնի պրոտոկոլները շատ հանգիստ բացվում են, քանի որ ինտերնետով են ընթանում, և միջին մասնագետը կարող է այդ գործողությունն իրականացնել»,- ասաց Վանեցյանը։

Բայց պատվիրատուն այսքանով իր գործը չի ավարտել։ ԱԱԾ տնօրենը վստահ է, որ իր նկատմամբ տարվող վարկաբեկման քաղաքականությունն այսօր էլ շարունակվում է, արդեն մամուլում, ընդ որում` նույն պատվիրատուի միջոցով։

«Կա մարդ, որն ունի ֆեյքերի խմբեր, որոնք ստանում են աշխատավարձ Վանեցյանին ու ԱԱԾ-ին վարկաբեկելու համար։ Վանեցյան ազգանունը վերցնելու համար որոշ ԶԼՄ-ներ մեծ գումարներ են վերցնում։ Վարկեր են փակել արդեն, մի հոդված գրելու համար 3-4 մլն դրամ են վերցնում»,- վստահեցրեց ԱԱԾ տնօրենն ու հավելեց, որ ունի փաստեր, բայց քրեական գործ չի հարուցում, որ չասեն թե Վանեցյանը մամուլի դեմ է գործում։

Իսկ իր դեմ գրված հոդվածների պատվիրատուին Արթուր Վանեցյանն անձնապես չի ճանաչում, բայց համոզված է` դա նույն մարդն է, ով գաղտնալսել էր իրեն ու տարածել ձայնագրությունը։

Հիշեցնենք, որ սկանդալային ձայնագրությունը համացանցում էր հայտնվել 2018 թվականի սեպտեմբերի 11-ին։

Լրահոս
0