00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Գևորգ Դանիելյան
Ինչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմում զոհվածների անուն-ազգանունները. Գևորգ Դանիելյան
10:45
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մանվել Գրիգորյանին դանդաղ մահվան են դատապարտել. ահազանգում է փաստաբանը

© Sputnik / Asatur YesayantsМанвел Григорян
Манвел Григорян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գեներալի փաստաբանն ու նրա գործընկերները բազմաթիվ անգամ խոսել են Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու մասին, բայց քննչական մարմիններն անտեսել են այդ խնդրանքներն ու պահանջները։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Գեներալ Մանվել Գրիգորյանի քրեական գործի հետաքննությունը հեռու է օբյեկտիվ լինելուց, տարրական իրավական նորմերը չեն պահպանվում։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։ Նրա խոսքով` հիվանդությունների մի ամբողջ փունջ ունեցող Գրիգորյանին կալանավորված պահելու իմաստ չկա, քանի որ նա չի խանգարելու օբյեկտիվ հետաքննությանը։

Манвел Григорян - Sputnik Արմենիա
Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգվեց

Բաղդասարյանի խոսքով` իր պաշտպանյալը ուռուցքային հիվանդություն ունի, թոքի կեսը հեռացված է, և բժիշկները (այդ թվում` ֆրանսիացի) կտրականապես արգելել են մեկուսացնել նրան։

«Գրիգորյանը մշտապես մաքուր օր շնչելու հնարավորություն պետք է ունենա, ես ինքս տեսել եմ նրան բուժող ֆրանսիացի բժիշկների ցուցումները։ Նրանք պարզապես արգելել են մեկուսացնել Գրիգորյանին, որը նաև դիաբետ ունի։ Մեկուսարանում շաքարն ավելի է բարձրացել», — նշեց փաստաբանը։

Գեներալի փաստաբանն ու նրա գործընկերները բազմաթիվ անգամ խոսել են Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու մասին, բայց քննչական մարմիններն անտեսել են այդ խնդրանքներն ու պահանջները։

«Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ հարգելի մեծարգո պարոն վարչապետ, ձեզ ճիշտ չեն զեկուցում, դուք չեք տիրապետում իրավիճակին: Խնդրում եմ` հանձնարարեք կոմպետենտ անձի, որպեսզի ստուգի, թե կալանքի պահին Մանվել Գրիգորյանն ինչպիսի հիվանդություններով էր տառապում և կալանքը կրելուց հետո նրա հիվանդություններն ավելացել են, թե ոչ, նա տառապում է այնպիսի հիվանդություններով, որ կյանքին վտանգ է սպառնում, թե ոչ: Եթե պարզվի, որ ես ճիշտ չեմ ասում, ես ստախոս եմ, եթե պարզվի, որ պետական լիազոր մարմինները ինչ-ինչ բաներից ելնելով, միգուցե ձեր ցուցումից կամ ոչ ձեր ցուցումից ելնելով, նման տեղեկություններ են ձեզ իրազեկում, որը իրականությանը չի համապատասխանում, ուրեմն մեր երկում արդարադատությունը այդ դրվագով կաղում է», — ասաց փաստաբանը։

Манвел Григорян - Sputnik Արմենիա
Մանվել Գրիգորյանի մոտ 16 հիվանդություն է հայտնաբերվել. մանրամասներ է հայտնում փաստաբանը

Նա վստահ է, որ Գրիգորյանի նկատմամբ ընտրողական արդարադատություն է իրականացվում։ Այն, ինչ կատարվում է նրա հետ, սովորական խոշտանգում է։ Գեներալը գերու կարգավիճակում է, ու, Բաղդասարյանի պնդմամբ, նրան մահվան են դատապարտել։

Պաշտպանի խոսքով` նա Փաշինյանին վաղուց գիտի ու նրա հետ մասնակցել է քաղաքական ենթատեքստ ունեցող բազում դատական գործընթացների։

«Նիկոլ Փաշինյան լրագրողն ինձ համար կատարյալ էր, որովհետև անարդարության դեմ էր պայքարում: Հիմա, երբ Նիկոլ Փաշինյան վարչապետին համեմատում եմ լրագրող վարչապետի հետ, տեսնում եմ, որ Նիկոլ Փաշինյան վարչապետը զիջում է: Սա ոչ թե սարկազմով եմ ասում, այլ ցավով, որովհետև այսօր պետական լիազոր մարմինները շատ հարցերում նրան ճիշտ չեն զեկուցում, ստում են», — նշեց նա:

Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին` զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր։

Մանվել Գրիգորյանը կալանավորված է։

Լրահոս
0