00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը բյուջե չունենալը նորմալ է համարում, իսկ թոշակառուները ստիպված կլինեն սպասել

© Sputnik / Asatur Yesayants"Скамейка перемирия" в Эчмиадзине
Скамейка перемирия в Эчмиадзине - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետի հրաժարականից հետո արդեն միանշանակ է` Հայաստանում սկսվում է քաղաքական գործընթացների հերթական փուլը, բայց մինչ քաղաքական ուժերը զբաղված են արտահերթ ընտրությունների նախապատրաստվելով, Հայաստանի ամենաանապահով մարդիկ սպասում են իրենց խոստացած մի քանի հազար դրամներին։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Եթե գործող Ազգային ժողովը չհասցնի ընդունել 2019 թվականի պետական բյուջեն, ոչ մի պրոբլեմ չի լինի։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` հիշեցնելով, որ Սահմանադրությունը նախատեսում է նման ընթացակարգ։

Выдача пенсий в Айпост - Sputnik Արմենիա
Թոշակներն ու նպաստները կավելանան, բայց ոչ բոլորինը. ո՞ւմ բախտը կբերի

Դրա համաձայն` եթե հաջորդ տարվա բյուջեն ինչ-ինչ պատճառներով չի հաստատվում, հունվարի 1-ից պետական ֆինանսավորումը շարունակվում է նախորդ տարվա բյուջեի համամասնություններով։

Բայց եթե կառավարության ու գործադիրի ղեկավարի համար բյուջեի չընդունվելը խնդիր չէ, ապա Հայաստանի ամենաանապահով խավերի համար սա կարող է բավական լուրջ խնդիր դառնալ։ Բանն այն է, որ այս խավը, որի չնչին եկամուտներն 2013թ-ից ի վեր չեն ավելացել, 2019թ-ից հետո մի փոքր ավելի լավ ապրելու հույս էր ստացել ։

Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ բյուջեի նախագծի չընդունման դեպքում թոշակների ու նպաստների բարձրացում, փաստորեն, հունվարի 1-ից չի լինի։

«Խնդիրը վերաբերում է կենսաթոշակներին ու անապահովության նպաստներին հավելումներին, որոնցով դրանք պետք է բարձրացվեին մինչև պարենային նվազագույն զամբյուղի մակարդակը` 16 000-ից հասցվելով մինչև 25 500 դրամ»,- ասաց Մարգարյանը։

Միաժամանակ, սակայն, տնտեսագետը հիշեցրեց, որ Բյուջետային համակարգի մասին օրենքի համաձայն` գործող ԱԺ-ն նույնիսկ արձակվելուց հետո պետք է շարունակի ֆինանսական հիմնական փաստաթղթի քննարկումը մինչև նոր խորհրդարանի ձևավորումը։ Բայցևայնպես, տնտեսագետը չբացառեց, որ քաղաքական ստեղծված իրավիճակում նիստերը չեն կայանա և բյուջեի նախագիծն էլ չի հաստատվի։

Премьер-министр Армении Никол Пашинян в Парламенте (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նոր ԱԺ ու հին բյուջե, թե՞ հակառակը. Փաշինյանի հրաժարականը սպառնում է թոշակների բարձրացմանը

Այս պարագայում բյուջեի նախագծի քննարկումը կհետաձգվի առնվազն մինչև դեկտեմբերի 20-ը, քանի որ որպես արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր դեկտեմբերի 9-10-ը։ Մինչև ընտրությունների արդյունքները վերջնականապես կհաստատվեն ու նորընտիր ԱԺ-ն կստանձնի իր լիազորությունները, կանցնի ևս նվազագույնը 10 օր։

Ասել է թե Հայաստանի ամենաանապահով խավերը դեռ ստիպված կլինեն սպասել, որ քաղաքական գործընթացներն ավարտվեն ու քաղաքական ուժերը հասնեն տնտեսական հարցերի քննարկմանը։

Ի դեպ, նշենք, որ 2019-ի բյուջեի նախագծի քննարկումներն ԱԺ-ի հանձնաժողովներում նախանշված են հոկտեմբերի 29-ից և, ըստ հաստատված ժամանակացույցի, կտևեն շուրջ 2 շաբաթ։ Եվս 1 շաբաթ էլ հատկացված է պատգամավորների առաջարկների ու լրացումների համար։ Այս հաշվարկով բյուջեի նախագիծը խորհրդարանի նիստի օրակարգ պետք է հասներ նոյեմբերի վերջին տասնօրյակում։ Բայց այդ ժամանակ քաղաքական ուժերն արդեն զբաղված կլինեն իրենց քարոզարշավներով ու հազիվ թե բյուջեի նախագծի մասին հիշելու ժամանակ ունենան։

Լրահոս
0