21:00 19 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.63
  • GBP622.51
  • EUR517.06
  • RUB7.53
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
28030

ԱԱԾ ու ՀՔԾ ղեկավարների խոսակցության գաղտնալսման հետ կապված իրարանցումը, Քոչարյանի կարծիքով, պետք է մի շարք հրաժարականների պատճառ դառնար, սակայն դա տեղի չունեցավ։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

«Այնպես չէ, որ բացառում են այնտեղ (ՄԻԵԴ — խմբ.) դիմելու հնարավորությունը, կդիմեմ, եթե պետք լինի։ Բանն այն է, որ դրա համար պետք է անցնել բոլոր ներպետական գործընթացները», — ասել է Քոչարյանը։

Նախկին նախագահը նշել է, որ կան առանձին դեպքեր, երբ դիմումներն ընդունվում են նախքան ներպետական ընթացակարգերի սպառումը, եթե նկատվում է ակնհայտ ճնշում դատարանների նկատմամբ:

«Իմ դեմքում նման ճնշում կա, ու հիմա փաստաբանները պատրաստվում են դիմել» — ասաց Քոչարյանը։

Մեկնաբանելով ԱԱԾ ու ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման փաստը` Քոչարյանն ասել է, որ դա «չտեսնված մի բան է»։

«Այնպիսի սկանդալ է, որին նվազագույնը պետք է հրաժարականների շարք հետևեր: Բայց բոլորը շարունակում են պաշտոնավարել, իրենց բավական հարմար են զգում, շարունակում անել այն, ինչով զբաղվում էին: Թեև օբյեկտիվ լինելով՝ պետք է նշել, որ նրանք բռնվել են հանցանքի կատարման ժամանակ: Դատարանների նկատմամբ ճնշումը քրեական հանցագործություն է: Իսկ նրանք շարունակում են զբաղեցնել իրենց պաշտոնները», — ընդգծել է Քոչարյանը։

Նրա խոսքով՝ այս փաստը ոչնչացնում է քրեական գործը, որում ներգրավված է ինքը:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համար այդ փաստը բավարար է: Քրեական գործը սարքված է, այնտեղ ոչինչ չկա: Ես այն իրավական աղբ եմ անվանում: Այլ բառ դժվար է գտնել»,- ընդգծել է Քոչարյանը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնվել էր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ վերջինները խոսում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշում կայացնող դատավորի մասին` նշելով, որ վերջինը զանգահարել է` ճշտելու, թե ինչպես վարվի։ Ավելի ուշ պաշտոնյաները հանդիպել էին լրագրողների հետ ու տվել այդ խոսակցության շուրջ իրենց պարզաբանումները։

Ըստ թեմայի

Ռոբերտ Քոչարյանը կարող է տուժող ճանաչվել գաղտնալսումների գործով
Հայտնի է` ով է պատվիրել ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումները
Գաղտնալսումների գործով կան հարցաքննվածներ. Քննչականի նախագահը նոր մանրամասներ հայտնեց
Գաղտնալսման գործով հարցաքննվել են Վանեցյանը, Խաչատրյանն ու դատավորը
Քոչարյա՞նն է գաղտնալսել. Շարմազանովը Սիմոնյանին խորհուրդ է տալիս դիմել իրավապահներին
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ