00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:06
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:24
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատահականությո՞ւն, թե՞ օրինաչափություն. հայ–թուրքական սահմանը հատելու դեպքերը կավելանա՞ն

© Photo, press office of the Border Service of the FSS of RFНарушитель армяно-турецкой границы
Нарушитель армяно-турецкой границы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ–թուրքական սահմանը ոչ միայն երկու երկրների, այլև ռազմաքաղաքական երկու բևեռների բաժանարար գիծն է։ Փորձագետը չի բացառում, որ վերջին օրերին հաճախակի դարձած սահմանախախտման դեպքերը պատահական չեն ու կարող են ավելանալ։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Վերջին օրերին հայ-թուրքական սահմանին հաճախակի դարձած խախտումներն առաջիկայում կարող են է՛լ ավելի հաճախակիանալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով վերջին մի քանի օրերին գրանցված դեպքերը, այս տեսակետը հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

Нарушители государственной границы Армении - Sputnik Արմենիա
Ռուս սահմանապահները մեկ օրում 4 սահմանախախտի են բռնել հայ–թուրքական սահմանին. լուսանկարներ

«Հաշվի առնելով Թուրքիայում քաղաքական լարումները (մասնավորապես` քրդական գործոնի հետ կապված)` տեսականորեն չեմ բացառում, որ սահմանախախտների ու սահմանախախտումների թիվն առաջիկայում նաև աճի»,- ասաց Նահապետյանը։

Փորձագետը նախ նշեց, թե ովքեր կարող են լինել Թուրքիայից Հայաստան ներթափանցող անձինք ու ինչ նպատակ կարող են հետապնդել։ Նրա խոսքով, որպես կանոն` սահմանախախտներն այն մարդիկ են, որոնք իրենց երկրում իրավապահների հետ խնդիրներ ունեն։ Սահմանը հատել կարող են նաև մաքսանենգությամբ զբաղվողները, որոնք փորձում են մաքսանենգ ապրանք տեղափոխել կամ ճշտել դրանց տեղափոխման հնարավոր ուղիները։

Կա նաև երրորդ տարբերակը, երբ պետություններն իրենք են հարևան երկրի զգոնությունը ստուգելու համար այնտեղ «գործուղում» հատուկ պատրաստված մարդկանց։

Հայ-թուրքական սահմանի մասին խոսելիս Նահապետյանը խորհուրդ է տալիս չմոռանալ, որ խոսքը ոչ միայն երկու թշնամի երկրների, այլև աշխարհի երկու ռազմաքաղաքական բլոկների սահմանի մասին է։

Армяно-турецкая граница - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ են հաճախակիացել հայ-թուրքական սահմանի հատման դեպքերը. փոխգնդապետի բացատրությունը

«Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է` անկախ նրանից, թե Թուրքիայի ղեկավարությունն ինչ կեցվածք է դրսևորում ԱՄՆ-ի, դրա ղեկավարության, տարվող քաղաքականության նկատմամբ։ Իսկ Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է և իր պարտականություններն այդ պայմանագրի տիրույթում հստակ կատարում է»,- ասաց փորձագետը` միաժամանակ հիշեցնելով, որ Թուրքիան ժամանակին անթաքույց հայտարարել էր, որ Ռուսաստանն իր համար թշնամի պետություն է, հետևաբար թշնամի են նաև վերջինի ռազմական ու ռազմավարական դաշնակիցները։

Եվ այս համատեքստում Նահապետյանը չի բացառում, որ Թուրքիայից Հայաստան անցնող սահմանախախտներն իրականում այստեղ են գալիս հատուկ հանձնարարությամբ։ Օրինակ` ստուգելու, թե որքանով է զգոն հակառակ կողմը, կամ արդյո՞ք նորագույն տեխնիկական միջոցները կանխարգելում են իրենց անցումները, թե ոչ։

Սահմանախախտումների դեպքերի ավելացումը վերջին շրջանում, Նահապետյանի խոսքով, կարող է կապված լինել նաև տարածաշրջանում` Սիրիայում, Իրաքում, նաև` Հարավային Կովկասում Թուրքիայի ակտիվացմամբ։

«Սա ևս Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության դրսևորումներից է։ Մասնավորապես` ազգային ուխտի սահմանների վերականգնման մասին թուրքական գաղափարախոսության, որի համաձայն Հարավային Կովկասը մեծ հաշվով իրենն է համարում։ Հաշվի առնելով, որ Թուրքիան Ադրբեջանի ռազմաքաղաքական դաշնակիցն է, Վրաստանում հսկայական տնտեսական ներուժ և լոբբինգ ունի, խանգարող միակ գործոնը մեծ հաշվով դառնում է Հայաստանը»,- ասաց Նահապետյանը։

1993թ-ից տնտեսական բլոկադան, Նախիջևանում Ադրբեջանի հետ համատեղ թուրքական բանակի հրահանգիչների ու զինուժի ներկայությունը ևս, Նահապետյանի համոզմամբ, տեղավորվում է Թուրքիայի հակահայ գաղափարախոսության մեջ։

Այդուհանդերձ, ռազմական փորձագետը չի բացառում, որ վերջին օրերին Հայաստանում սահմանապահների բացահայտած ոչ բոլոր սահմանախախտներն են հատուկ գործակալներ։ Դրանց մեջ հնարավոր է լինեն նաև այնպիսիք, ովքեր իսկապես փախել են թուրքական իրավապահներից։

Բայց նրանց գործողությունների վերջին գնահատականը կտան քննչական մարմինները` հարուցված քրեական գործերի նախաքննության ավարտին։

Հիշեցնենք` հոկտեմբերի 15-ին Գյումրու սահմանապահ ջոկատի սահմանապահները նկատել էին անհայտ անձի, որը հատել է հայ-թուրքական սահմանը: Սահմանախախտն ուշադիր զննել էր տեղանքը և փորձել էր աննկատ առաջ շարժվել: Պարզվել էր, որ նա Թուրքիայի քաղաքացի է, ազգությամբ` քուրդ: Սահմանը հատել էր Թուրքիայի իրավապահ մարմիններից թաքնվելու նպատակով:

Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերն էլ ռուս սահմանապահները ձերբակալել էին սահմանախախտների խմբի, ովքեր փորձել էին գիշերը մտնել Արաքս գետն ու անցնել սահմանը: Նախնական տվյալներով ձերբակալվածները ծագումով Հարավային Ասիայից են:

Հայ-թուրքական սահմանն ապօրինի խախտելու ևս մեկ դեպք էլ գրանցվել էր հոկտեմբերի 14-ին:

Լրահոս
0