00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս բամբակի սերմը հասավ Հայաստան, ու ինչո՞ւ էր նախորդ կառավարությունը որոշել այրել այն

© Sputnik / Aram NersesyanХлопковое поле в Армении
Хлопковое поле в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում բամբակագործության ոդիսականը սկսվել է 20 տարի առաջ, երբ 1995-ին «խոպան» մեկնած հայը 20 տարի անց իր հետ Հայաստան է բերել տաջիկ բամբակագործներին ու նրանց լավագույն ավանդույթները։

Նելլի Դանիելյան, Sputnik.

Հայաստանում բամբակ աճում է, ընդ որում` ոչ միայն աճում է, այլև իր որակով զարմացնում տաջիկ բամբակագործ մասնագետներին։

Տարիներ առաջ, երբ Գագիկ Խաչիկյանը որոշեց Հայաստանում բամբակ ցանել, նրա գաղափարին լուրջ վերաբերվողներ գրեթե չկային։ Այսօր Հայաստանում բացված բամբակի սպիտակ պտուղները բոլորի մոտ միայն հիացմունք են առաջացնում։

Բայց թե իրականում ինչ դժվարություններով է բամբակը հասել Հայաստան ու փրկվել ոչնչացումից, կարող է պատկերացնել միայն այդ ճանապարհը բամբակի հետ անցած գործարարը։

Ծննդով Գեղարքունիքի Գավառի տարածաշրջանից գործարար Գագիկ Խաչիկյանը կյանքի 20 տարին` 1995-2015 թվականներն անցկացրել է Ուզբեկստանի ու Տաջիկստանի բամբակի դաշտերում, նախ` որպես աշխատող, ապա` սեփականատեր։

2008թ-ից Տաջիկստանում իր դաշտերում աճեցված բամբակը ներկրել է Հայաստան ու հայրենիքում կազմակերպել դրա վերամշակումը։ Իսկ 2015թ-ին որոշել է իր բիզնեսն ամբողջությամբ տեղափոխել Հայաստան։ Հրավիրել է մասնագետների, որոնք հայկական հողն ուսումնասիրելուց հետո եզրակացրել են, որ այն շատ հարմար է բամբակագործության համար։ Առաջին ցանքի համար ընտրվել են Արմավիրի մարզի` Թուրքիային սահմանակից, Արաքսի հովտի անմշակ հողերը։

Բայց ցանքի համար մնում էր լուծել ամենաբարդ հարցը` սերմի ներմուծումը Հայաստան։

Меднохимический комбинат города Алаверди, Армения - Sputnik Արմենիա
Ալավերդու գործարանի տերերը շանտաժի են ենթարկում Հայաստանի կառավարությանը
Պարզվում է` աշխարհում այս բնագավառում չգրված օրենք կա` բամբակի արտադրությամբ զբաղվող ոչ մի երկիր այլ երկրի բամբակի սերմ չի վաճառում։ Տարբեր երկրների կառավարություններին դիմելուց ու պաշտոնական մակարդակով մերժում ստանալուց հետո Խաչիկյանին ի վերջո հաջողվել է Թուրքիայից գնել բամբակի լավագույն տեսակի սերմը և այն Իրանի տարածքով հասցնել Հայաստան։

Բայց հայրենիքում գործարարին էլ ավելի մեծ խնդիրներ էին սպասում` այս անգամ հայրենի կառավարության կողմից։ Գյուղնախարարության չինովնիկներին անհանգստացրել էր, որ սերմը թուրքական է։ Սերմը որակվել էր վտանգավոր ու որոշում էր կայացվել ոչնչացնել այն։

«Եթե Փաշինյանը չլիներ, հիմա վառել էին, ինքը հրաման տվեց, բերեցին, սերմը լցրեցին դաշտում, թողեցին, գնացին։ Եթե սերմը վառեին, հիմա սա էլ չէինք ունենա»,- ասաց Խաչիկյանը`պատմելով, որ մայիսի 7-ին սերմը ոչնչացնելու որոշում էր կայացվել, մայիսի 8-ին գյուղնախարարության աշխատակիցները` նախկին նախարար Իգնատի Առաքելյանի գլխավորությամբ, արդեն պատրաստվել էին ներկրված սերմի ամբողջ խմբաքանակն այրել, երբ հայտի դարձավ Փաշինյանի` վարչապետ ընտրվելու մասին։

Խաչիկյանը պատմում է, որ վերջին հույսով զանգահարել է նորընտիր վարչապետին, և միայն նրա միջամտությամբ է հաջողվել փրկել Հայաստանում բամբակագործությունը զարգացնելու գաղափարը։

Հայաստանում բամբակի բերք են հավաքում. Հայ գործարարին աջակցում են տաջիկ մասնագետները - Sputnik Արմենիա
Հայաստանում բամբակի բերքահավաքը մեկնարկեց. առաջին բերքը հավաքում են տաջիկները. տեսանյութ

Այսօր հայկական բամբակի աճն ու բերքատվությունը վերահսկում են Տաջիկստանից Հայաստան հրավիրված մասնագետները։

Աբդուլլո Խայրուլոն պարզապես հիացած է հայաստանյան բամբակի բերքատվությամբ։ «Մեզ մոտ մի թփի վրա առավելագույնը 40-50 պտուղ է աճում, այստեղ` 100-120։ Ես վախենում էի, որ չստացվի, բայց հիմա ուրախանում եմ` բամբակը կա, ամեն ինչ ստացվեց։ Ես խոստացել էի ու իմ խոստումը կատարեցի։ Երկու տարի կմնամ, կաշխատեմ, հայերին կսովորեցնեմ բոլոր գաղտնիքները` ինչպես ցանել, ինչպես պարարտացնել, որ հայերի բամբակը բարձրագույն որակի լինի»,- ասում է նա։

«Դու ինձ 20 տարի ես խոստացել, դեռ երիտասարդ ես, եղբայր։ Ես 20 տարի ձեր երկրում աշխատել եմ, դու էլ մեր երկրում պիտի 20 տարի աշխատես»,- Խոյրուլոյի խոսքին կեսլուրջ-կեսկատակ արձագանքում է հայ գործընկերը։

Հայաստանում 200 հա բամբակի դաշտն արդեն իրողություն է։ Իսկ որպես ապագայի ծրագիր` Գագիկ Խաչիկյանը մտադիր է Հայաստանում նաև վերամշակման ու մանածագործական նոր գործարան կառուցել։ Իսկ մինչ այդ հայաստանյան բամբակը կմանեն Մարալիկի ու Ծովազարդի ֆաբրիկաներում։

Լրահոս
0