00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է կասեցվել Ալավերդու գործարանի աշխատանքը. «Վալլեքսը» հայտարարություն է տարածել

© Public domain/ Yakovlev SergeyМеднохимический комбинат города Алаверди, Армения
Меднохимический комбинат города Алаверди, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պղնձաձուլական գործարանի աշխատանքի կասեցման պատճառները մի քանիսն են։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. «Վալլեքս»խմբի ընկերությունները հայտնում են, որ 2018թ. հոկտեմբերի 19-ից կասեցվել են «Էյ-Սի-Փի» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքները (Ալավերդիում պղնձարտադրությունն իր 250-ամյա պատմության ընթացքում կանգ է առել չորս անգամ)։ Այս մասին հայտարարություն է տարածել «Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Էյ-Սի-Փի» ընկերության գործունեության կասեցման պատճառները մի քանիսն են։

Ваагн Хачатрян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Խաչատրյան. «Իշխանության անդամներից որևէ մեկն Ալավերդու գործարանը փակելու խնդիր չի դրել»

Հայտարարության մեջ նշված է, որ 2017թ. հոկտեմբերի 1-ից, չնայած ծծմբային անհիդրիդի տարեկան 5,600 տոննա սահմանային թույլատրելի սահմանաչափի թույլտվությանը, Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտանետումների ծավալը մթնոլորտ կազմել է տարեկան շուրջ 38,000 տոննա: Վերոնշյալ արտանետումների դիմաց 2017թ. արդյունքներով Ընկերությունը ՀՀ Պետական բյուջե է վճարել 323 մլն ՀՀ դրամ, իսկ 2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսների աշխատանքի արդյունքներով՝ 340 մլն ՀՀ դրամ: Նշված գումարների մի մասն օրենքով սահմանված կարգով վերադարձվել է հարակից համայնքներին՝ որպես բնապահպանական վնասների փոխհատուցում։ Ընդ որում, նշված արտանետումների պատճառը տեխնոլոգիական է, որի լուծման միակ տարբերակը խոշոր ներդրումներ պահանջող ժամանակակից տեխնոլոգիական պղնձաձուլական կոմբինատի կառուցումն է՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանի բազայի վրա:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2018թ. օգոստոս ամսին Ընկերությունում իրականացրած ստուգման արդյունքում Ընկերությանը ներկայացվել է 380 մլն դր. լրացուցիչ տուգանքի ակտ, որը վերաբերում է 2015թ. հուլիսից մինչև 2018թ. հուլիս ընկած ժամանակահատվածի արտանետումներին: Նույն ակտի հիմքով տրված հանձնարարականով Ընկերությունից պահանջվում է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 25-ը արտանետումների քանակը նվազեցնել 90%-ով:

Артур Багдасарян - Sputnik Արմենիա
Քաղաքական գործի՞չ, թե՞ ջրագող. ի՞նչ է կատարվում Արթուր Բաղդասարյանի հետ կապվող գործարանում

Ներկա պահին պղնձաձուլարանում շահագործվող սարքավորումներով և տեխնոլոգիաներով հնարավոր չէ իրականացնել ծծմբային անհիդրիդի կորզում: Արտանետումների կորզումն իրականացնելու համար պահանջվում է պղնձաձուլական համալիրի ներսում քիմիական արտադրության ստեղծում: Նկատի ունենալով մեր երկրում լեռնահանքային ու պղնձարտադրության առկա իրողությունները` «Վալլեքս» խումբը բազմիցս հայտարարել է, որ բնապահպանական առումով անվտանգ ժամանակակից պղնձարտադրություն կազմակերպելու համար անհրաժեշտ է նոր գործարան, որի կառուցման ուղղությամբ ընթացել են բանակցություններ չինական «Citic Group» ընկերության հետ: Չինական ծրագրով նոր գործարանի կառուցման ծրագիրը գտնվում է մշակման փուլում: Դրա կառուցումը հատկապես նպատակահարմար կլիներ իրականացնել Ալավերդու պղնձաձուլարանի տարածքում, որտեղ առկա են անհրաժեշտ բոլոր հարթակներն ու ենթակառուցվածքները: Այս պահին կարող ենք ասել, որ չինական կողմի հետ բազմաթիվ հանդիպումների ու երկարատև բանակցությունների արդյունքում առկա է նոր պղնձաձուլական գործարանի ստեղծման ծրագրի իրագործման մասով դրական տեղաշարժ: Ընդ որում, վերոնշյալ բարդ ծրագրի իրականացման գործում էական է կառավարության դերակատարությունն ու իր լիազորությունների շրջանակներում աջակցությունը, որին միտված էլ կառավարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ:

Ընկերությունը միաժամանակ տեղեկացնում է նաև, որ Թեղուտի լեռնահանքային համալիրի կառուցման նպատակով ՎՏԲ բանկից ներգրավված վարկային միջոցների դիմաց ՎՏԲ Բանկը պահանջել է գրավադրել իր վարկի գծով այլ երաշխավորությունների հետ մեկտեղ նաև «Էյ-Սի-Փի» ընկերության ակտիվներն ու բաժնետոմսերը, սակայն վերջիներիս հետ կապված Բանկի գրավի իրավունքի իրացման իրավական գործընթացներ դեռևս չեն իրականացվել:

«Կառավարության հետ բոլոր տեսակի հանդիպումների նպատակն է եղել գտնել լուծումներ, որոնք շահավետ են բոլոր շահագրգիռ կողմերի և առաջին հերթին մեր երկրի քաղաքացիների համար»,- նշված է հայտարարության մեջ:

Հաշվի առնելով վերը նշվածը և գործարանի հետագա շահագործման հետ կապված վերոնկարագրյալ խնդիրները, Ընկերությունը կայացրել է դժվարին որոշում՝ կասեցնել պղնձաձուլարանի գործունեությունը և ըստ այդմ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով ու պայմաններով գործատուի նախաձեռնությամբ լուծել աշխատողների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը: Առաջիկա մեկ-երկու աշխատանքային օրերի ընթացքում աշխատողները ծանուցումներ կստանան հաստիքների կրճատման հիմքով աշխատանքային հարաբերությունները լուծելու մասին: Այդ մասին պատշաճ կարգով կծանուցվի նաև համապատասխան պետական կառույցը:

Լրահոս
0