20:32 17 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.05
  • GBP624.63
  • EUR519.43
  • RUB7.57
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
49710

Դատարանն ընդունել է Քոչարյանի որդու` Արթուր Վանեցյանի դեմ հայցադիմումը:

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի: Դատարանի համապատասխան որոշումը հրապարակվել է դատական տեղեկատվական համակարգում:

«Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանի ընդդեմ Արթուր Գագիկի Վանեցյանի` զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու պահանջի մասին հայցադիմումն ընդունել վարույթ և հայցադիմումը դատարանում ընդունված համարել սկզբնապես ներկայացնելու օրը` 20.09.2018 թվականը»,- ասված է դատարանի որոշման մեջ:

Դատական նիստի ժամկետն այս պահին դեռ պարզ չէ:

Նշենք, որ Սեդրակ Քոչարյանի հայցադիմումը վերջինիս փաստաբան Անի Ալավերդյանը դատարան էր ներկայացել դեռևս ս.թ. սեպտեմբերի 20-ին: Բայց հայցադիմումում որոշ անճշտությունների առկայության պատճառով այն վերադարձվել էր հայցվորին` դրանք վերացնելու համար:

Այդ հայցով Քոչարյանի որդին Վանեցյանից հրապարակային հերքում է պահանջում հորը զրպարտելու համար:

Խոսքը վերաբերում է Վանեցյանի այն հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն կաշառքով հյուրանոց է գնել։ ԱԱԾ տնօրենն այդ մասին ասել էր սկանդալային հեռախոսազրույցի հրապարակմանը հաջորդած ասուլիսի ընթացքում:

Հիշեցնենք` մեկ այլ հայցով Քոչարյանի որդին, քաղաքագետ Արա Պապյանից զրպարտության հրապարակային հերքելու պահանջից բացի, նաև 2 մլն դրամ փոխհատուցում էր պահանջել: Այս հայցը վերաբերում է լրատվամիջոցներում Պապյանի հնչեցրած այն տեսակետին, թե Քոչարյանի ժամանակ Հայաստանի տնտեսությունը զարգացել է 8 անգամ, մինչդեռ կարող էր 18-20 անգամ զարգանալ, եթե գործարարների նկատմամբ ճնշումներ չլինեին:

Պապյանը նաև հայտարարել էր, թե անձամբ դեպքեր գիտի, որ մարդկանց ճնշել են, ծեծել, թույլ չեն տվել բջջային հեռախոսների ներկրման ու վաճառքի ոլորտում բիզնեսով զբաղվել, որովհետև դա եղել է Սեդրակ Քոչարյանի ոլորտը:

Ըստ թեմայի

Հարուցված գործը բխում է Փաշինյանի՝ իմ հանդեպ ունեցած անձնական ատելությունից. Քոչարյան
Սեդրակ Քոչարյանը քաղաքագետ Արա Պապյանից 2 մլն դրամ է պահանջում
«Աստված նրանց առողջություն տա, թող շարունակեն». Փաշինյանը` Քոչարյանի դատական հայցի մասին
Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությունը կհաստատվի. Ֆիցջերալդ
թեգերը:
Արթուր Վանեցյան, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ