01:22 26 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.99
  • GBP581.09
  • EUR526.40
  • RUB7.25
Կալանք

ՊԵԿ պաշտոնյաները կալանավորվել են 1 մլն դրամ կաշառք վերցնելու մեղադրանքով. մանրամասներ

© Sputnik / Vitaliy Belousov
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
24510

Հարկային տեսչության 3 պաշտոնյաներ գործարարից 1 մլն դրամի կաշառք են շորթել։ Հատուկ քննչական ծառայությունում նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի երեք պաշտոնյաներ` փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Ս. Է.- ն, բաժնի պետի տեղակալ Ս. Ա.- ն և գլխավոր հարկային տեսուչ Վ. Լ.-ն կալանավորվել են խոշոր չափերի կաշառք շորթելու ու ստանալու մեղադրանքով։ Ինչպես հայտնում են ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից, կաշառքը կազմել է 1 մլն դրամ։

Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել օրեր առաջ` հոկտեմբերի 22-ին, երբ ոստիկանությունը հայտարարեց կաշառք ստանալու կասկածանքով ՊԵԿ 3 պաշտոնյայի բերման ենթարկելու մասին:

Այժմ արդեն քրեական գործի նախաքննությունն իրականացնող ՀՔԾ-ն որոշ մանրամասներ է հրապարակել։ Պարզվել է, որ բաժնի պետի տեղակալն ու տեսուչը հանդիպել են գործարարին, նրան անհիմն մեղադրել ընկերությունում մի շարք խախտումներ կատարելու համար և պահանջել են հաջորդ օրը ներկայանալ հարկային տեսչություն։

Այդ օրն արդեն իր աշխատասենյակում պետի տեղակալը գործարարից 1 մլն դրամի կաշառք է պահանջել` նրա գործունեությունը չխոչընդոտելու դիմաց։

Հոկտեմբերի 22-ին, ժամը 14:50-ի սահմաններում ՊԵԿ պաշտոնյան իր աշխատասենյակում դարձյալ հանդիպել է գործարարին, նրանից անձամբ ստացել 1 մլն դրամը և անմիջապես զանգահարել է բաժնի պետին` նրա և ձեռնարկատիրոջ հանդիպումը կազմակերպելու և տրված կաշառքի դիմաց ընկերության գործունեությանը չխոչընդոտելու վերաբերյալ Ս. Է.-ից հավաստիացում ստանալու նպատակով։ Բայց հենց խոսակցության պահին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները ներխուժել են աշխատասենյակ ու ձերբակալել հարկայինի պաշտոնյային ու նրա հանցակից գործընկերներին։

Հիշեցնենք` օրեր առաջ այս դեպքի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում գրել էր. «Նոր Հայաստանում կաշառք պահանջել կարող է միայն ստահակը: Սրանց պետք է արմատախիլ անել»։

Ըստ թեմայի

Փաշինյանը սթրես է ապրում. նա խոսեց ՀՀԿ–ի ռևանշների, կաշառք վերցնողների ու Սյունիքի մասին
ՀՀ-ում «փայ չեն մտնի», «նալոգներ չեն դնի», կաշառք ու այլ պրոբլեմներ չեն լինի․ Փաշինյան
ԱԺ պատգամավորներից մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. Փաշինյան
Ո՞վ է այն պատգամավորը, որի մասին խոսեց Փաշինյանը. կոնկրետ անուն է շրջանառվում

Գլխավոր թեմաներ