00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գագիկ Ծառուկյանը կրկին կգլխավորի ընտրացուցակը, կամ քանի՞ զենք ունի նա

© Sputnik / Asatur YesayantsЛидер фракции "Процветающая Армения" Гагик Царукян отвечает на вопросы журналистов в НС (1 мая 2018). Еревaн
Лидер фракции Процветающая Армения Гагик Царукян отвечает на вопросы журналистов в НС (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առայժմ պարզ չէ, թե ինչպես «Բարգավաճ Հայաստանը» կմասնակցի ընտրությանը` դաշինքո՞վ, թե՞ առանձին։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Գագիկ Ծառուկյանը կրկին կմասնակցի ԱԺ ընտրությանը և կգլխավորի ընտրական ցուցակը։ Այսօր խորհրդարանում լրագրողներին այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը։

Вице-спикер Парламента Армении Микаел Мелкумян на внеочередном заседании НС (28 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Ծառուկյան» խմբակցության պատգամավորները չեն ուզում զոռբաներին տեսնել ԱԺ–ում

Հարցին, թե դարձյա՞լ ամենաշատ բացակայող պատգամավորներից է լինելու, Ծառուկյանն ասաց. «Ցանկացած օրինագիծ քննարկելիս ես միշտ մասնակցում եմ, միշտ ստորագրում են խմբակցության կարծիքի տակ։ Ուղղակի ես իմ անունը չեմ դնում, դա սխալ է»։

Նա չպարզաբանեց` ԲՀԿ-ն ինքնուրույն կմասնակցի ընտրություններին, թե կրկին կձևավորի «Ծառուկյան» դաշինքը. գլխավորն այն է, որ ժողովրդի սպասումներն արդարանան։

«Հեղափոխությունից հետո մարդկանց աչքերում ուրախություն է հայտնվել։ Եվ մենք հիմա այնպես պետք է անենք, որ այդ ուրախությունը չմարի։ Հասկացեք դա», — ասաց Ծառուկյանը։

Պատասխանելով «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանին (նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանի որդին) կալանքից ազատելու մասին հարցին` Ծառուկյանը նշեց. ««Ջոնիկ Արգամիչին ձերբակալել էին հիմնականում զենքերի համար, ասում էին` դա մարտի մեկի զենքերն ա, ստուգել են, ասել են`դա ոչ մի կապ չունի: Մերը կռվող երկիր է, դա 15 տարի իր թաքցրած զենքերն են եղել, որը ճշտել են, որ այդպիսի բան չկա, դրա համար էլ բաց են թողել»:

Դիտարկմանը, որ Աբրահամյանները սահմանին հայրենիք չեն պաշտպանել, որտեղի՞ց իրենց այդ զենքերը, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ հայրենիք պաշտպանելը միայն սահմանին չէ, դա նաև զենքով կանգնած պաշտպանին կերակրելը, հագցնելը և զինելն է:

«Ես ունեմ զենք, 75 հատ, գրանցված, «նագրադնոյ» զենք: Զենք շատ սիրում եմ: Հատուկ գրանցած զենքեր են, զենք սիրում եմ, կրակում եմ, որսի եմ գնում, տղամարդը պիտի կրակի: Ծառուկյանի զենքերը բոլորը օրինական գրանցված զենքեր են, ստուգված, ցանկացած պահի կարող եմ երկրի պաշտպանության համար օգտագործել», — եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություն կանցկացվի։

Լրահոս
0