19:55 22 մայիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD479.64
  • GBP607.85
  • EUR535.66
  • RUB7.47
Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ հայերեն երգած Ժերեմի Դելվերը Հայաստանում է

Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ հայերեն երգած Ժերեմի Դելվերը Հայաստանում է

© Photo: Служба по охране исторической среды и историко-культурных музеев-заповедеников
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
109430

Ֆրանսիացի երգիչն ասել է, թե ինչու է հենց ինքը երգել Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. «Շառլ Ազնավուրը ինձ համար եղել է և կմնա համաշխարհային մեծության երգիչ: Ազնավուրի երգերով սերունդներ են դաստիարակվել: Նրա գլխավոր ուղերձներից մեկը, որ մարդկության ապագան երիտասարդներն են` միշտ կմնա մեզ հետ», —«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում երեկ ասել է ֆրանսիացի երգիչ, բարիտոն, ֆրանսիական ազգային գվարդիայի երգչախմբի անդամ Ժերեմի Դելվերը: Այս մասին հայտնում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժինը։

Դելվերը հայ հանդիսատեսին հայտնի է դարձել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողության ժամանակ «Հայկական վալս» ստեղծագործությունը կատարելուց հետո: Նա Հայաստանի իշխանություններից պաշտոնական հրավեր է ստացել` հոկտեմբերի 29-ին և 30-ին Երեւանում կայանալիք «Քեզ համար, Ազնավուր» խորագրով համերգին մասնակցելու համար: Դելվերը «Հայկական վալսը» կկատարի մեծ երգչի հիշատակին նվիրված միջոցառմանը:

Ֆրանսիացի երգիչը հուզված ու շնորհակալ է հրավերի համար: Նրա ձայնը համապատասխանել է երգին, այդ պատճառով էլ Դելվերի ղեկավարը հենց նրան է ընտրել:

«Հուսով եմ, որ կարողացել եմ փոխանցել այդ գեղեցիկ պոեզիայի իմաստը: Մինչ Ազնավուրի մահը Հայաստանի ու հայերի մասին ես ոչինչ չգիտեի, հիմա այլ է», —ասել է Դելվերը` հավելելով, որ նաև շատ հայ ընկերներ ունի:

«Ես հավատում եմ, որ մի վայրկյանում կարող է փոխվել մարդու ճակատագիրը, համոզված եմ, որ Դելվերի ճակատագիրը ևս փոխվել է: Նա դարձել է աշխարհասփյուռ հայության սիրելին», —իր խոսքում ասել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:

Ֆրանսիացի երգիչը երեկ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում էր: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ուղեկցությամբ նա շրջել է արգելոցի տարածքում` ծանոթացել հայկական ճարտարապետության գոհարներից մեկի պատմությանը, ունկնդրել` տաճարի ներսում հնչող հայկական դուդուկի հնչյունները: Հայկական երաժշտությունը Դելվերին հիշեցրել է Շառլ Ազնավուրին տված վերջին հրաժեշտը:

Ֆրանսիական ազգային գվարդիայի երգչախմբի անդամը կարճ ժամանակով է Հայաստանում: Նա տպավորվել է «Գառնի» տաճարի շքեղությամբ, բայց նաև խոստովանել է, որ չի հասցնի ծանոթանալ հայկական մշակույթի ամբողջ գեղեցկությանը: Առաջիկա օրերին Դելվերը կմեկնի` արձակուրդներին կրկին վերադառնալու ակնկալիքով:

Ըստ թեմայի

Երակներով հոսող ջազն ու Ազնավուրը․ Քյոսայանը գիտի` ինչու են հայերը հաջողության հասնում
Charlie Hebdo–ն հրապարակել է Շառլ Ազնավուրի ծաղրանկարը. երգչի դուստրը խիստ զայրացած է
Չեն կախի և չեն հեռացնի. ուղղակի ցավալի է, որ «կիքսը» հենց Ազնավուրին էր վերաբերում
«Երեխայի պես լաց էի լինում»․ ֆրանսիացի երգիչն ասել է՝ ինչ է սովորել նա լեգենդար Ազնավուրից
Նա գերմարդ էր. Նիկոլյա Ազնավուրը խոսել է հոր տված կարևոր դաստիարակության մասին
Դա Ազնավուրի պայքարն էր, նշանակում է՝ նաև Ֆրանսիայի. Մակրոնի հուզիչ ելույթը
թեգերը:
Շառլ Ազնավուր, Հայաստան

Գլխավոր թեմաներ