ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Սյունիքի նախկին մարզպետ, համատեղության կարգով օլիգարխ Սուրիկ Խաչատրյանը հանգրվանել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։
Ըստ պարբերականի`Խաչատրյանը իր մերձավոր շրջապատին ասել է, որ չի ցանկանում երկար ժամանակ մնալ տարագրության մեջ։
Նա միաժամանակ նշել է, որ խուսափում է Հայաստան գալուց՝ վախենալով իր և որդու նկատմամբ քրեական հետապնդումից: