01:42 18 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.45
  • GBP590.89
  • EUR534.43
  • RUB7.58
Քաղաքական երկրորդ կոալիցիա

Գործարարը խոստովանում է` Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին կաշառք է տվել

© Photo: administration of Robert Kocharyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
171620

Սիլվա Համբարձումյանը պնդում է` հանքերի հետ կապված առուվաճառքի ոչ մի գործարք առանց իշխանությունների մասնակցության չի իրականացվել։

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Գործարար Սիլվա Համբարձումյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին մեղադրեց կաշառք վերցնելու մեջ (Քոչարյանի նախագահության օրոք)։

«Գործարքը ձևակերպել եմ արաբների հետ, և որպեսզի ինձ չխանգարեն, ես վճարել եմ և՛ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, և՛ վարչապետ Սերժ Սարգսյանին, և՛ Արմեն Գևորգյանին», – ասաց Համբարձումյանը։

Նրա խոսքով` խոսքը հանքարդյունաբերական ընկերության 100% բաժնետոմսերը արաբական շեյխերից մեկին վաճառելու մասին է։ Գործարքի գումարը 40 մլն դոլար է կազմել։

Նշենք, որ Համբարձումյանի բողոքի հիման վրա նախաձեռնած հետաքննության արդյունքում 2 ամիս ժամկետով կալանավորվել է ՀՀ խոշոր գործարարներից մեկը` Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանը։ Համարվում է, որ նա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտերիմներից է։

Հայաստանի ՀՔԾ–ն Մայրապետյանին մեղադրանք է առաջադրել կաշառք ստանալու միջնորդության համար (ՀՀ ՔՕ հոդված 38-311)։

Սակայն Համբարձումյանը Մայրապետյանի հասցեին բողոքներ չունի։ Ասում է` նա պարզապես միջնորդ է եղել։

«Ցանկացած խոշոր գործարքի մասին տեղյակ էին և՛ նախագահը, և՛ վարչապետը», – ասաց Համբարձումյանը։

Նա նշեց, որ եթե Մայրապետյանը սկսի խոսել, ապա մեղադրյալից կարող է վկայի կարգավիճակի անցնել։ Սակայն նա նման բան չի անի, կարծում է Համբարձումյանը, քանի որ «պարզ է, թե ում հաշվին է նա հարստացել»։

Գործարարը նշեց, որ շուտով նոր գործեր կլինեն, որոնցում կհնչեն նաև նախկին վարչապետ և ԵՏՀ գործող ղեկավար Տիգրան Սարգսյանի և ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի անունները։

«Ոչ մի հանք առանց նրանց մասնակցության չի վաճառվել», – հայտարարեց Համբարձումյանը։

Նշենք` գործարար Սիլվա Համբարձումյանը երեկ թերթերից մեկին հայտնել էր, որ 2008 թվականին 14 մլն դոլար կաշառք է տվել այն ժամանակվա բնապահպանության նախարար, ՀՀԿ պատգամավոր Արամ Հարությունյանին։

Ըստ թեմայի

Փաշինյանը սթրես է ապրում. նա խոսեց ՀՀԿ–ի ռևանշների, կաշառք վերցնողների ու Սյունիքի մասին
ՊԵԿ պաշտոնյաները կալանավորվել են 1 մլն դրամ կաշառք վերցնելու մեղադրանքով. մանրամասներ
ՀՀ-ում «փայ չեն մտնի», «նալոգներ չեն դնի», կաշառք ու այլ պրոբլեմներ չեն լինի․ Փաշինյան
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ