02:28 18 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD485.72
  • GBP621.53
  • EUR550.71
  • RUB7.35
Ոստիկանություն

Հայ հաղորդավարուհին կամավոր ներկայացել է ոստիկանություն

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
92020

ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվող Դիանա Գրիգորյանը ներկայացել է հայ իրավապահներին։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 3-ին, ժամը 15.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1976 թ. ծնված Դիանա Գ.-ն: Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նա փետրվարի 2-ից Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվում էր ԱՄՆ քրեական օրենսգրքի 18-րդ գլխի 371, 3551, 1546, 1956 հոդվածների մեղադրանքով «ԱՄՆ կառավարության նկատմամբ խարդախության փորձ կատարելը, արտոնագրերի հետ կապված խարդախություն, փողերի լվացում»՝ Ինտերպոլի «Կարմիր անկյունով» քարտի տեսքով:

ԱՄՆ արդարադատության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ հայ հեռուստահաղորդավար Դիանա Գրիգորյանը (հայտնի է որպես «Դիանա Ակոպովնա») երկու այլ հայերի հետ մեղադրվում է ՀՀ քաղաքացիների համար խարդախության միջոցով վիզաներ ստանալու մեջ։ Մեղադրանք է ներկայացվել ԱՄՆ-ի քաղաքացի, 47-ամյա Ստելլա Բոյաջյանին և ՀՀ քաղաքացիներ, 30-ամյա Հրաչյա Աթոյանին ու 41-ամյա Դիանա Գրիգորյանին: Նրանք վիզաների հետ կապված խարդախություններ են արել և կարողացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տեղափոխել Միացյալ Նահանգներ:

Մեղադրանքի համաձայն` Հայաստանի մի շարք քաղաքացիներին կեղծ ներկայացնում էին որպես հայկական ազգային երաժիշտներ և պարողներ, լուսանկարում և վարժեցնում՝ ինչպես ստել ԱՄՆ-ի հյուպատոսական ծառայության աշխատակիցների հետ հարցազրույցի ընթացքում։ Յուրաքանչյուր անձ վճարում էր 3-15 հազար դոլար:

Հիմնական մեղադրյալ Ստելլա Բոյաջյանը հայտնել է, որ իրեն մեղավոր չի համարում:

թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ