17:38 15 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD487.27
  • GBP622.97
  • EUR549.69
  • RUB7.31
Սերգեյ Վալկո

ՀԿԵ–ն որոշել է բարեփոխել աշխատողներին պարգևատրելու համակարգը

© Photo : press office of the SCR
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
47 0 0

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ներկայացրել է նախատեսվող փոփոխությունները։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն նոյեմբերի 6-ին հատուկ խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են ընկերության Սևանի ուղեմասի ներկայացուցիչները: Քննարկումների արդյունքում որոշում է ընդունվել լրամշակել գծի տնտեսության աշխատողների պարգևատրման կարգի որոշ դրույթները: Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Պարգևատրումների համակարգի բարեփոխումները թույլ կտան նվազեցնել պարգևների ազդեցությունը գծի տնտեսությունների աշխատակիցների աշխատավարձերի ընդհանուր մակարդակի վրա: Խորհրդակցության ընթացքում գծի աշխատողների ներկայացուցիչներին ներկայացվել են նախատեսվող փոփոխությունները:

Նոյեմբերի 5-ին սպասվող բարեփոխումների մասին ցածր իրազեկվածության պատճառով գծային տնտեսության աշխատողները մեկ օրով փակել էին երթևեկությունը երկաթուղու Սևանի ուղեմասում:

Նշենք նաև, որ ՀԿԵ-ում միշտ դիտվում է աշխատանքի արտադրողականության և աշխատավարձերի աճ: Այսպես, 2018 թվականի հունվար-հոկտեմբերին միջին ամսական աշխատավարձի չափը տարեկան կտրվածքով աճել է 8,8%-ով: Հարավկովկասյան երկաթուղին նաև հանդիսանում է Հայաստանի Հանրապետության խոշոր գործատուներից մեկը՝ Ընկերությունում աշխատում է ավելի քան 3 հազար մարդ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Ըստ թեմայի

«Հարավկովկասյան երկաթուղում» երբեք աշխատավարձերը չեն ուշացրել. գլխավոր տնօրեն
Հարավկովկասյան երկաթուղում ուղևորների և բեռների փոխադրումների աճ է գրանցվել
Հանքաքարով գնացքներն ավելի արագ կընթանան. ՀԿԵ–ն թարմացրել է ավտոմատիկան Զոդ կայարանում
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ