17:36 15 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD487.27
  • GBP622.97
  • EUR549.69
  • RUB7.31
Կառավարության շենքի դիմաց, արխիվային լուսանկար

Նրանց կարծիքը հաշվի չեն առել. գիտաշխատողները հավաքվել են ՀՀ կառավարության շենքի դիմաց

© Sputnik / Laura Sarkisian
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
101 0 0

Գիտաշխատողները պահանջում են կառավարության նիստի օրակարգից հանել իրենց ինստիտուտին վերաբերող կետը

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական քիմիայի ինստիտուտի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները կառավարությունից պահանջում են օրակարգից հանել կենտրոնի 2 մասնաշենքերն օտարելու որոշման նախագիծը: Այս պահանջով նրանք այս պահին հավաքված են կառավարության շենքի դիմաց, որտեղ ընթանում է կառավարության հերթական նիստը:

Կենտրոնի աշխատակիցները վստահեցնում են, որ որոշման նախագիծը մշակվել է առանց իրենց կարծիքը հաշվի առնելու ու անհրաժեշտ ուսումնասիրություններ անելու:

«Մենք խիստ վրդովվածենք,որովհետև տարիներ շարունակ, երբ գիտության վիճակն այդքան վատ էր, մեր կոլեկտիվը պահեց ինստիտուտը` հույս ունենալով, որ կգա մի ժամանակ, երբ գիտության մասին կգիտակցեն ու կհասկանան, թե ինչ է նշանակում երկրի համար գիտությունը: Այստեղ հավաքված մարդիկ տարիներ շարունակ էնտուզիազմով են աշխատել` առանց աշխատավարձի, չնչին գումարներով: Ինչ է նշանակում օտարել ինստիտուտը: Այդ երկու կորպուսներում այսօր մարդիկ են աշխատում, մենք ոչ թե ծերացած ինստիտուտ ենք, այլ շատ երիտասարդ աշխատակիցներ ունենք»,- ասաց կենտրոնի գիտաշխատող Արենուհի Գրիգորյանը:

թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ