17:37 15 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD487.27
  • GBP622.97
  • EUR549.69
  • RUB7.31
Գազօջախ

Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են. Բաղրամյան

CC0 / PhotoMIX-Company / Плита
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
29 0 0

Կնվազի՞ արդյոք Հայաստանի շարքային բաժանորդներին վաճառվող գազի գինը։ Բանակցող կողմերը չեն ցանկանում բացել բանակցային գաղտնիքները:

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Հայաստանին մատակարարվող գազի սակագնի նվազեցման հարցով Հայաստանը բանակցում է ՌԴ էներգետիկայի նախարարության և «Գազպրոմ» ընկերության հետ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

«Այս պահին բանակցություններն ընթանում են և՛ սահմանին գազի գնի ձևավորման, և՛ ներքին կառուցվածքի հետ կապված»- ասաց նա՝ հավելելով, որ բանակցությունները չվնասելու համար չի ցանկանում այս պահին հավելյալ տեղեկություն հրապարակել:

Հարցին, թե արդյոք բանակցություններն ուղղված են սպառողի համար գազի սակագինը նվազեցնելուն, նախարարի պաշտոնակատարն այսպես պատասխանեց. «Բանակցությունները միտված են սակագնի նվազմանը: Եթե ունենանք դրական արդյունքներ, կունենանք նաև նվազում»:

Հիշեցնենք, որ «Գազպրոմի» հետ ունեցած պայմանագրի համաձայն` «Գազպրոմի» դուստր կազմակերպությունը` «Գազպրոմ Արմենիան», 1000 խմ գազի դիմաց սահմանին վճարում է 150 դոլար։

Հայաստանի շարքային սպառողին նույն ծավալով գազը վաճառվում է 290 դոլարով, ոչ ապահով խավերին` 80 դոլարով, իսկ 10 000 խմ-ից շատ սպառող խոշոր բաժանորդներին՝ 242 դոլարով, ջերմոցային ու վերամշակող ընկերություններին` 212 դոլարով։

Ըստ թեմայի

Պուտինին զարմացրել է Հայաստանի բնակչին վաճառվող գազի գինը. Փաշինյան
Հայաստանն ու Ռուսաստանը գազի մատակարարումները կհաշվեն ռուբլո՞վ
թեգերը:
գազ, Հայաստան

Գլխավոր թեմաներ