13:50 17 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD485.72
  • GBP621.53
  • EUR550.71
  • RUB7.35
Ռոբերտ Քոչարյան

Վճռաբեկ դատարանը կվերադարձնի՞ Ռոբերտ Քոչարյանի գործը. փաստաբանները սպասում են

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյանի գործը (75)
115 0 0

Վճռաբեկ դատարանն այսպես թե այնպես պետք է քննի Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործը, բավարարի կողմերից մեկի բողոքը և միայն հետո համապատասխան որոշում կայացնի։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը մեկնաբանել է գործը Վերաքննիչ դատարան վերադարձնելու հնարավորությունը։

«Ժողովուրդ» թերթն այսօրվա համարում գրել էր, որ Վճռաբեկ դատարանի դատավորները գտել են իրավիճակից դուրս գալու առավել ընդունելի տարբերակ. նրանք կարծում են` ճիշտ կլինի Ռոբերտ Քոչարյանի մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը բեկանել և այն ուղարկել կրկին ՀՀ քրեական վերաքննիչ դատարան նոր քննության: Բանն այն է, որ ուսումնասիրելով գործը` ՀՀ վճռաբեկ դատարանում արձանագրել են, որ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավորը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը քննելիս ընդամենը մեկ հանգամանք է հաշվի առել, իսկ մյուս հանգամանքների վրա ուշադրություն չի դարձրել:

Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ գործը կարող է վերադառնալ Վերաքննիչ դատարան միայն այն դեպքում, եթե Վճռաբեկ դատարանը բավարարի կողմերից մեկի` գլխավոր դատախազության կամ նախկին նախագահի պաշտպանական կողմի բողոքը։

«Վճռաբեկ դատարանն այսպես թե այնպես պետք է քննի գործը, բավարարի կողմերից մեկի բողոքը և միայն հետո համապատասխան որոշում կայացնի», – նշեց նա։

Տվյալ պահին այդ մասին ինչ–որ տեղեկություն չկա։ Պաշտպանական կողմն առաջվա պես կարծում է, որ իրենց բողոքը հիմնավորված է։

թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (75)

Ըստ թեմայի

Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ
Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությունը կհաստատվի. Ֆիցջերալդ
Ռոբերտ Քոչարյանի որդին դարձյալ դիմել է դատարան
Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցչի միջնորդությունը մերժվեց
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ