13:52 17 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD485.72
  • GBP621.53
  • EUR550.71
  • RUB7.35
Ազգային ժողով

Քաղաքագետը բացատրեց` ինչու Հայաստանի խորհրդարանը չպետք է աշխատի 5 տարի

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (107)
140 0 0

Քաղտեխնոլոգը կարծում է, որ Հայաստանում քաղաքական համակարգի իսկական «ռեստարտ» կարող է լինել 2022թ–ին։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի քաղաքական ուժերը բաց են թողել թանկ ժամանակը և չեն կարողացել պատշաճ կերպով նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս կարծիքը հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Նա նշեց, որ արդեն հոկտեմբերի 2–ի իրադարձություններից հետո (Փաշինյանի կողմնակիցների զանգվածային ցույցը խորհրդարանի մոտ` խմբ.) պարզ դարձավ, որ արտահերթ ընտրությունը տեղի կունենա ոչ թե հաջորդ տարվա մայիս–հունիսին, ինչպես ենթադրվում էր նախկինում, այլ մինչև տարեվերջ։ Այդ պահից կուսակցությունները և դաշինքները պետք է սկսեին ոչ պաշտոնական նախընտրական քարոզարշավը, բանակցեին հնարավոր դաշինքների ուղղությամբ, ընդհանրացնեին և կոնկրետացնեին իրենց մոտեցումներն առանցքային խնդիրների շուրջ։

«Քաղաքական ուժերն անթույլատրելի դանդաղկոտություն դրսևորեցին։ Արդյունքում նրանք հանկարծակիի եկան, և հիմա նույնիսկ նրանց նախընտրական ցուցակները պատրաստ չեն, այնինչ նախընտրական քարոզարշավի մեկնարկին հաշված օրեր են մնացել», – ասաց Բադալյանը։

Ըստ նրա` սա վերաբերում է քաղաքական բոլոր ուժերին. նույն «Քաղաքացիական պայմանագիրը» չունի հստակ նախընտրական ծրագիր, հստակ տեսլական, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանն առաջիկա տարիներին։

«Մարդիկ կքվեարկեն «Քաղաքացիական պայմանագրի» օգտին միայն հանուն կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի։ Բայց ոչ ոք չգիտի, թե ինչպիսի արտաքին քաղաքականություն կկառուցի այդ ուժը առաջիկա տարիներին, ինչպիսի բարեփոխումներ կլինեն դատական համակարգում։ Բոլոր այդ հարցերը շարունակում են կախված մնալ օդում», – նշեց քաղտեխնոլոգը։

Փորձագետի կարծիքով` հապճեպ կազմված նախընտրական ցուցակները հարցեր են առաջացնում ապագա խորհրդարանի որակի վերաբերյալ։

«Դժվար է ասել, թե ինչպիսին կլինի նոր խորհրդարանը։ Բայց միանշանակ է, որ այն չպետք է աշխատի 3,5 տարուց շատ։ Ես կարծում եմ, որ 2022թ–ի գարնանը պետք է անցկացնել խորհրդարանական նոր ընտրություններ», – ասաց Բադալյանը։

Նա համոզված է, որ 3,5 տարվա աշխատանքի ընթացքում ապագա խորհրդարանը կընդունի նոր Ընտրական օրենսգիրք, իսկ կառավարությունը տրամաբանական ավարտի կհասցնի սկսած ձևափոխությունները, և 2022թ–ին կարելի հնարավոր կլինի սկսել քաղաքական համակարգի իսկական «ռեստարտը»։

Բադալյանի կարծիքով` ձմռանն ընտրությունների անցկացումը բազմաթիվ թերություններ ունի քարոզարշավ անցկացնելու, ընտրական գործընթաց կազմակերպելու առումով։

«Պատկերացնո՞ւմ եք, եթե, օրինակ, դեկտեմբերի 1–ին ամբողջ հանրապետությունում առատ ձյուն տեղա։ Եվ վերջ. նախընտրական քարոզարշավը, մարզեր այցելելը միանգամից կտապալվի», – ասաց նա։

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները նշանակված են դեկտեմբերի 9–ին։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկում է նոյեմբերի 26–ին և ավարտվելու է դեկտեմբերի 7–ին։

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (107)

Ըստ թեմայի

Մանուկյան. «Մենք խառնիճաղանջ ինչ–որ բան կունենանք ԱԺ–ում»
Ինչ փաստաթուղթ է պետք ԱԺ պատգամավոր դառնալու համար
Ընտրական ծուղակ. նոր ԱԺ–ի «որակը» հարցականի տակ է
թեգերը:
ԱԺ, Հայաստան

Գլխավոր թեմաներ