13:52 17 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD485.72
  • GBP621.53
  • EUR550.71
  • RUB7.35
Արմեն Սարգսյան

«Կարևոր չէ` որտեղ կաշխատեմ». Արմեն Սարգսյանը` նախագահի նստավայրի մասին

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
10310

Արմեն Սարգսյանը համարում է, որ Բաղրամյան 26-ում գտնվող կառույցն ավելի հարմարավետ է աշխատանքի համար։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վստահ է, որ իր աշխատակազմի համար ավելի հարմարավետ է Բաղրամյան 26-ում աշխատելը։

Երեկ` նոյեմբերի 8-ին, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը կառավարությանն առաջարկեց փոփոխություն անել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում, ըստ որի` հանրապետության նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից դարձյալ կտեղափոխվի Բաղրամյան 26, իսկ վարչապետի նստավայրը` Բաղրամյան 26-ից ` Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն համար 1 հասցե: Կառավարությունը հավանություն տվեց այս առաջարկին։

«Բաղրամյան 26-ն ավելի հարմարավետ է աշխատակիցների համար, և ես ուրախ եմ դրա համար», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի նախագահը։

Սարգսյանը խոսեց նաև Մաշտոցի պողոտայում գտնվող նստավայրի մասին։

«Իհարկե, նախագահի համար, անձնապես ինձ համար կարևոր չէ, թե որ շենքում կաշխատեմ։ Կարևոր է աշխատակիցների համար, թե որ շենքն է ավելի հարմարավետ աշխատանքի համար։ Ցավոք սրտի, Մաշտոցի 47-ը, որ հոյակապ շենք է, շատ գեղեցիկ, շատ լավ հարևանությամբ, աշխատակիցների համար հարմար չէ ջեռուցման, սառեցման և մնացած բոլոր պայմաններով», - ասաց նա։

Սարգսյանը միաժամանակ նկատեց, որ նստավայրի փոփոխության համար դեռ որոշակի գործընթաց պետք է լինի, ԱԺ-ն պետք է ընդունի օրենքը:

Ըստ թեմայի

Նիկոլ Փաշինյանը շատ քիչ է սկսել օգտագործել Բաղրամյան 26-ի նստավայրը. ՀԺ
Նախագահը կվերադառնա Բաղրամյան, վարչապետը` հրապարակ
Նիկոլ Փաշինյանը բացեց Բաղրամյան 26-ի դռները. տարածքը ժամանցի վայր է դառնում. տեսանյութ
թեգերը:
Արմեն Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ