00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փոխվարչապետը չարաշահե՞լ է պաշտոնեական դիրքը. 35 000 դոլարը շարունակում է մնալ անբացատրելի

© Sputnik / Asatur YesayantsВице-премьер Тигран Авинян на заседании правительства Армении (6 сентября 2018). Еревaн
Вице-премьер Тигран Авинян на заседании правительства Армении (6 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տիգրան Ավինյանի հիմնադրած ընկերությանը բյուջեից տրամադրված գումարները շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում։ Ոլորտի մասնագետը պահանջում է քրեական գործ հարուցել։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբեր — Sputnik. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին պատկանող կազմակերպությունը Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից գումար է ստացել, և փոխվարչապետի մասնակցությունն այս հարցում պաշտոնեական դիրքի չարաշահում է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։

«Ես խորհուրդ կտայի պարոն փոխվարչապետին, որ այսօր այդ գումարները վերադարձներ և տար մի քանի գյուղացիների, որոնք կօգտվեին այդ գրանտներից։ Դա արդարացի կլիներ։ Իսկ եթե ինքը գտնում է, որ այդ գումարներն իրեն ու իր ընտանիքին անհրաժեշտ են, փառք Աստծո, կա պաշտոնեական դիրքի չարաշահման հոդված»,– ասաց նա։

Բերբերյանին նման եզրակացություն անելու համար հիմք են հանդիսացել մի քանի փաստեր։ Նախ` Բերբերյանը հիշեցնում է, որ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի հայտարարած մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 40 կազմակերպություն, դրանցից 26-ը հաղթել են։ Բայց դրամաշնորհի առյուծի բաժինը` 35 000 դոլարին համարժեք դրամը, ստացել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ–ի հետ փոխկապակցված ընկերությունը։

Ընդ որում, Բերբերյանը հիշեցրեց, որ հիմնադրամի հիմնական նպատակը գյուղատնտեսական ծրագրերին աջակցելն է, մինչդեռ «Իրիգեյթը» զբաղվում է սննդի արտադրությամբ, տվյալ դեպքում` չրերի։

Անդրադառնալով ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պարզաբանմանը, թե դրամաշնորհի տրամադրման գործընթացը սկսվել էր դեռ փետրվարից, երբ Տիգրան Ավինյանը փոխվարչապետ չէր, Բերբերյանն ասաց. «Հունիսի 26-ին, երբ հաղթողները որոշվել ու հաստատվել են, այդ անձնավորությունը եղել է փոխվարչապետ, հուլիսի 5-ին նոր դուրս է եկել այդ կազմակերպության ղեկավարությունից»։

Вице-премьер Тигран Авинян на заседании Правительства Армении (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Տիգրան Ավինյանը հայտնել է` որն է ոռոգման ջրի արդար բաշխման խոչընդոտը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ լրագրողներին հայտնել էր, որ հանձնարել է ուսումնասիրել դրամաշնորհի հետ կապված խնդիրը։

Հոկտեմբերի 24-ին խորհրդարանում իր ելույթում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կան պաշտոնյաներ, ովքեր չեն դիմացել իշխանության գայթակղությանն ու «քարուքանդ են եղել» ։ «Ես այս ընթացքում անտանելի հիասթափություններ և սթրեսներ եմ ապրել, երբ գտնվել են մարդիկ, որոնք հանդես գալով որպես հեղափոխության ամենասկզբունքային և ամենաջերմեռանդ պաշտպան՝ մի քանի շաբաթվա կամ ամսվա մեջ «քարուքանդ» են եղել»,– ասել էր Փաշինյանը` չբացահայտելով իրեն հիասթափեցրածների անունները։

Հիշեցնենք` «Հետք» պարբերականը հետաքննության արդյունքում պարզել էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ-ն չրի արտադրությունը զարգացնելու համար այս տարի մոտ 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից:

Կառավարության կայքում այժմ գրված է, որ Տիգրան Ավինյանը 2010-2011 թվականներին է հիմնադրել «Իրիգեյթ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է ոռոգման համակարգերի տեղադրմամբ և լանդշաֆտային դիզայնով։

Լրահոս
0