22:17 26 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.24
  • GBP643.48
  • EUR582.42
  • RUB6.45
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (357)
222 0 0

Թանդիլյանը պաշտոնից հրաժարվելու մասին գրել է սոցիալական ցանցի իր էջում։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը վայր է դրել իր լիազորությունները։ Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Այսօր ես վայր եմ դնում նախարարի պաշտոնակատարի իմ լիազորությունները՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով: Առաջիկա ընտրությունները բացառիկ կարևորություն ունեն Հայաստանի համար․ դրանց միջոցով վերջնականապես կձևավորվի ժողովրդի իրական ձայնն արտացոլող խորհրդարան»,– գրել է նա:

Թանդիլյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար, կառավարության գործընկերներին, ինչպես նաև նախարարության բոլոր աշխատակիցներին համատեղ հետաքրքիր և արդյունավետ աշխատանքի համար:

«Ժողովրդի վստահության քվեն ստանալու պարագայում, պատրաստ եմ շարունակել իմ քաղաքական գործունեությունը որպես Ազգային ժողովի պատգամավոր։ Սոցիալական ոլորտի բարեփոխումները, մեր քաղաքացու հոգսերը մշտապես լինելու են իմ գործունեության կարևոր առաջնահերթություններից մեկը»,– նշել է նա։

Հիշեցնենք, որ Մանե Թանդիլյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար էր նշանակվել 2018 թվականի մայիսի 11-ին` թավշյա հեղափոխությունից հետո: Հունիսի 11-ին ՀՀ կառավարությունն ընդունել էր կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգում փոփոխություններ անելու մասին նախագիծը, հաջորդ օրը հրաժարականի դիմում էր ներկայացրել Թանդիլյանը, որը մինչ այդ նախագիծ էր ներկայացրել հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող պարտադիր բաղադրիչը մեկ տարով հետաձգելու մասին։

Հունիսի 21-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի ընդունել Թանդիլյանի հրաժարականը, ինչից հետո նա շարունակել էր պաշտոնավարել։

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (357)

Ըստ թեմայի

Ինտրիգը կբացվի այսօր. Sputnik-ի հյուրը Վիգեն Սարգսյանն է
«Իմ քայլը» ներկայացրել է հեղափոխական ցուցակ. լրագրողներ, նախկին ՀՀԿ պատգամավորներ
Կոմունիստներն ու «Երկիր ծիրանին» բոյկոտում են ԱԺ ընտրությունները
Հայաստանցիների քվեն չեն գողանա. ԵՄ–ն պատրաստ է 1.5 մլն եվրո տրամադրել
թեգերը:
Մանե Թանդիլյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ