00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական զենքը Հայաստան մատակարարելու բանակցությունները երբեք չեն ավարտվել․ Տողանյան

© Sputnik / Дмитрий Коробейников / Անցնել մեդիապահոցРеактивная система залпового огня "Смерч"
Реактивная система залпового огня Смерч - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանում Հայաստանի դեսպանը նշել է, որ վարկի հերթական տրանշը տրամադրվել է, բանակցություններն ընթացքի մեջ են, իսկ մատակարարումը մշտատև գործընթաց է։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Հայաստանն աշխատում է 2017 թվականին կնքված վարկի շրջանակում ռուսական զենք ստանալու ուղղությամբ և հույս ունի, որ մատակարարումների ծավալը կմեծանա։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Նովոսիբիրսկում լրագրողներին է ասել ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

И.о. премьер-министра Армении Никол Пашинян принял советника президента США по национальной безопасности Джона Болтона (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանը զենքի վերաբերյալ առաջարկ չի ստացել ԱՄՆ–ից. Մնացականյան

2017 թվականի հոկտեմբերին Հայաստանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ՌԴ-ի հետ 100 մլն դոլարի (տարեկան 3% տոկոսադրույքով) ռազմական վարկի համաձայնագիր ստորագրելու առաջարկին։ Հայկական կողմը վարկն օգտագործում է հաշվարկված արտադրանքի մատակարարման վերաբերյալ պայմանագրերից յուրաքանչյուրի արժեքի մինչև 90 տոկոսի ֆինանսավորման համար։ Կանխավճարային վճարումները կազմում են յուրաքանչյուր պայմանագրի արժեքի ոչ պակաս, քան 10 տոկոսը և իրականացվում են հօգուտ ռուսաստանյան լիազորված կազմակերպությունների։ Հայաստանը կօգտվի այդ վարկից 2018-2022 թվականներին, իսկ վարկը կմարի 15 տարվա ընթացքում (2023-2037 թթ.)։

«Այդ բանակցությունները երբեք չեն ավարտվել։ Մենք վարում էինք այդ բանակցությունները ռուսական կողմի հետ։ Վարկային հերթական տրանշը տրամադրվել է։ Բանակցություններն ընթացքի մեջ են։ Մատակարարումը մշտատև գործընթաց է։ Այդ պատճառով մեր ռազմական գերատեսչություններն աշխատում են ձեռնարկությունների, պաշտպանական համապատասխան գերատեսչությունների հետ», - ասաց դեսպանը։

Տողանյանը դժվարացել է նշել զենքի կոնկրետ տեսակներ, որոնք նախատեսված են վարկի շրջանակում նախատեսված մատակարարումներով։

«Խոսքը տարբեր տեսակի զենքի մասին է։ Որպես կանոն` մեր զինվորականները Ռուսաստանից յուրահատուկ սպառազինություն են գնում։ Ծավալներն առայժմ նույնն են, նույն վարկերի շրջանակում, որը տրամադրվել են, բայց կա ընդհանուր առմամբ ռազմատեխնիկական համալիրի համագործակցություն, այդ պատճառով հուսով ենք, որ ապագայում ծավալները կաճեն», - ասել է նա։

Торжественный Парад в честь 25-летия Независимости Республики Армения - Sputnik Արմենիա
Հայաստանը պայմանագրեր է կնքել ՌԴ-ից զենքի մատակարարման վերաբերյալ. Տոնոյան

Ավելի վաղ՝ նոյեմբերի 12-ին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր, որ 100 միլիոն դոլարի ռուսական վարկի շրջանակում Հայաստանին սպառազինություն մատակարարելու մասին պայմանագրերը կնքվել են։ «Մատակարարման վերաբերյալ բանակցությունները ավարտված չեն։ Պայմանագրերը կնքված են, բայց քննարկումները շարունակվում են», – ասել էր նա։

Երևանն արդեն երկու անգամ Ռուսաստանից ժամանակակից ռազմական տեխնիկա գնելու վարկ է ստացել։ Առաջին համաձայնագրի շրջանակում 200 միլիոն դոլարի մատակարարումները ավարտվել են։ Տվյալ պահին արտադրություն ու մատակարարում է ընթանում երկրորդ` 100 միլիոն դոլարանոց համաձայնագրով։

Լրահոս
0