15:57 13 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
71 0 0

Նախարարի պաշտոնակատարը վստահ է, որ Երևանն ու Թբիլիսին փոխշահավետ լուծում կգտնեն։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի կառավարությունն աշխատանքային խումբ է ստեղծել, որը վրացի գործընկերների հետ բանակցում է Վրաստանի տարածքով հացահատիկ և եգիպտացորեն տեղափոխելու արգելքի շուրջ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Հայաստանի տարածքով հացահատիկ և եգիպտացորեն տեղափոխելու արգելքը հետաձգվել է մինչև 2019 թվականի հոկտեմբերի 1-ը։ Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են քննարկել այդ հարցը և մեկ տարվա ընթացքում հստակ առաջարկներ ներկայացնել։

«Ես անձամբ ներգրավված չեմ աշխատանքային խմբում, բայց կառավարությունը ձևավորել է բանակցային փուլ մեր գործընկերների հետ։ Օրակարգում է նաև այդ հարցը։ Հարցը համապարփակ ու խոր ուսումնասիրության կարիք ունի։ Կարծում եմ` մենք կունենանք փոխշահավետ լուծում»,– ասաց Գևորգյանը։

Հետաքրքվեցինք` իսկ Հայաստանն ունի՞ այնքան ներուժ, որ հացահատիկ արտադրի սեփական կարիքների համար։

«Ինչ վերաբերում է Հայաստանում հացահատիկ աճեցնելուն, խնդիրը մի քիչ այլ է։ Ցորենի մշակումը պետք է իրականացնենք այն վայրերում, որտեղ ավելի բարձրարժեք մշակաբույսերի մշակումը նպատակահարմար չէ կլիմայական կամ այլ առումներով։ Չեմ կարծում, որ մենք պետք է մեր առջև խնդիր դնենք` ցանկացած մշակաբույսով ինքնաբավ լինել։ Եթե պարենային անվտանգության մասին է խոսքը, կարծում եմ` լուծումը հետևյալն է` ո՞ր ծավալը պետք է ունենանք սեփական արտադրությամբ, և ո՞րը կարող ենք ապահովել պահեստավորման և ներմուծման միջոցով։ Եթե ֆերմերը հիմա ավելի շատ շահույթ է ստանում կարտոֆիլ կամ լոլիկ մշակելով, ինչո՞ւ այդ մարդուն ստիպենք ցորեն մշակել։ Պարզապես պետք է բալանսավորել, որպեսզի պարենային անվտանգության խնդիր ընդհանարապես չունենանք և մնացած մյուս առումներով լինենք ազատ մեր տնտեսվարման մեջ»,– ասաց նախարարի պաշտոնակատարը։

Հիշեցնենք, որ Վրաստանը երեք անգամ տեղափոխել էր ցորեն և եգիպտացորեն տեղափոխելու արգելքի ժամկետը։ Առաջին անգամ այն պետք է ուժի մեջ մտներ սեպտեմբերի 15-ին, հետո` հունվարի 1-ին։ Արդյունքում վրացի ներկրողների քառօրյա բողոքից հետո կառավարությունը քննարկումը հետաձգեց մինչև 2019թ-ի հոկտեմբերի 1։

Ըստ թեմայի

Ցորեն ցանեք, փող ստացեք. վարչապետը խոստանում է խրախուսել սահմանամերձ գյուղերի բնակիչներին
«Հարավկովկասյան երկաթուղին» նվազեցնում է Փոթիից ցորենի ներկրման գները
Հարությունյան. «Ցորենի խնդիրը լուծելու լավագույն տարբերակը տեղական արտադրությունն է»
Թբիլիսին հետաձգել է ցորենի ներկրման արգելքը, իսկ ի՞նչ կլինի եգիպտացորենի հետ. բացառիկ

Գլխավոր թեմաներ