00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերի կարգավորմանն աջակցում ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Մարիա Զախարովա
14:19
1 ր
Մարիա Զախարովա
Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան
14:20
1 ր
Ալեն Սիմոնյան
Դրական եմ վերաբերվում, եթե Հայաստանը գազ գնի Ադրբեջանից․ Ալեն Սիմոնյան
14:37
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Armenia–ն «Տարոն Ավիային» չի աջակցի ռուսական օդանավակայանների դեմ բողոքում

© Public domainСамолет Bombardier C600. Архивное фото
Самолет Bombardier C600. Архивное фото - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ավելի վաղ «Տարոն Ավիա»–ում հայտարարել էին, որ ռուսական օդանավակայանները խտրական վերաբերմունք են ցուցաբերում հայկական ավիաընկերությունների նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Ռուսական օդանավակայանների կողմից ցուցաբերած խտրական վերաբերմունքի մասին «Տարոն Ավիայի» կարծիքը չի կիսում Armenia ավիաընկերությունը։

Ավելի վաղ Sputnik Արմենիային հայտնի էր դարձել, որ բեռնափոխադրումներ իրականացնող «Տարոն Ավիա» ավիաընկերությունը փաստաթղթեր է ուղարկել Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ)՝ նշելով, որ ռուսական օդանավակայաններում անհավասար պայմաններ են տրամադրում։

Самолет в аэропорту Шереметьево. - Sputnik Արմենիա
 «Տարոն-Ավիա» ընկերությունը բողոքել է ՏՄՊՊՀ-ին ՌԴ օդանավակայաններում խտրականության համար

«Մենք ռուսական օդանավակայանների հետ որևէ խնդիր չունենք։ Նրանց հետ հիանալի հարաբերությունների մեջ ենք», – ասացին մեզ Armenia–ի մամուլի ծառայությունից` ի պատասխան հարցին`արդյո՞ք նրանք Ռուսաստանի օդային տարածքներում անհավասար պայմանների բախվել են, թե՞ ոչ։

Միևնույն ժամանակ ՏՄՊՊՀ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ շուտով «Տարոն Ավիայի» գործով փաստաթղթերը Եվրասիական տնտեսական հանձնաժողով կուղարկվեն։

ԵՏՀ–ում  հաստատեցին, որ պաշտոնական դիմումի են սպասում։ «Եվրասիական շաբաթ» համաժողովի շրջանակում Երևանում նրանք ծանոթացել են խնդրին։

«Փաստն արձանագրվել է հակամենաշնորհային կարգավորման հարցերով ԵՏՀ հանրային ընդունարանի արձանագրության մեջ», – ասացին ԵՏՀ–ում։

Ավելի վաղ «Տարոն-Ավիա» ընկերությունից Sputnik Արմենիային հաղորդել էին, որ ԵՏՀ ներկայացուցիչների հետ հանդիպման շրջանակում նրանց առաջարկել են երկու տարբերակ` կամ դիմել ԵՏՀ, կամ Հայաստանի ՏՄՊՊՀ։

Самолет Bombardier C600. Архивное фото - Sputnik Արմենիա
Կազան–Երևան ուղղությամբ հատուկ չվերթ կգործի Ամանորին

Նշենք, որ «Տարոն-Ավիայի» տեղեկությունների համաձայն` Ռուսաստանի օդանավակայանները հայկական ընկերություններին ավելի թանկ գներով են սպասարկում, քան տեղի ընկերություններին, ինչը ԵԱՏՄ կանոնների խախտում է, իսկ Հայաստանում բաց երկնքի քաղաքականության շրջանակում բոլոր ավիաընկերություններին հավասար պայմաններ են առաջարկվում։

«Armenia» ավիաընկերություն կանոնավոր չվերթեր է իրականացնում դեպի Վորոնեժ, Մինվոդի, Թել Ավիվ, Բեյրութ, ինչպես նաև Լիոն: «Armenia» ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (51 տոկոս բաժնետոմսեր), Թամազ Գաիաշվիլին (24 տոկոս) և Ռոբերտ Օգանեսյանը (25 տոկոս): Հայաստանը զրկվեց ազգային ավիափոխադրողից 2013 թվականին «Արմավիա» ընկերության սնանկացումից հետո: Հայաստանի ավիաշուկայում հայտնվեց Air Armenia ընկերությունը, որը, սակայն, 2014 թվականի հոկտեմբերին սնանկացավ ու դադարեցրեց ավիափոխադրումները: Հայրենական ավիաշուկայում այսօր երկու հայկական ընկերություն է գործում` «Armenia»-ն և «Տարոն-Ավիան»։

Գյումրու «Շիրակ» օդանավակայանում տեղակայված «Տարոն Ավիան» սկսել է չվերթեր իրականացնել 2017-ի ապրիլի 25-ից։ Ավիաընկերությունը չվերթեր էր իրականացնում դեպի Կրասնոդար, Սամարա և Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան։ Սակայն 2018 թվականի սկզբին ընկերությունը դադարեցրեց չվերթերն ու սկսեց բեռնափոխադրումներ իրականացնել։

Sputnik Արմենիան կհետևի հետագա զարգացումներին։

Լրահոս
0