06:11 18 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.83
  • GBP601.49
  • EUR535.70
  • RUB7.43
Ոստիկաններ, արխիվային լուսանկար

Ոստիկանության 6-րդ վարչությունը Aysor.am-ի խմբագրություն է գնացել

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
318 0 0

Իրավապահները խնդրել են իրենց տրամադրել Սիլվա Համբարձումյանի տեսաձայնագրության օրինակը։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այսօր առավոտյան այցելել են Аysor.am կայքի խմբագրություն և ներկայացրել գրություն, որով խնդրել են տրամադրել «02.11.2018 թվականին «Այսօր» լրատվական ծառայությանը Սիլվա Համբարձումյանի կողմից տրված հարցազրույցի տեսաձայնագրության օրինակը»:

Ոստիկաններին փոխանցած պատասխան նամակում Ауsor.am-ը գրել է, որ ոստիկանության գրության մեջ մատնանշած օրը՝ նոյեմբերի 2-ին, գործարար Սիլվա Համբարձումյանը ոչ թե հարցազրույց է տվել Aysor.am կայքին, այլև մամուլի ասուլիս է հրավիրել «Հայացք» մամուլի ակումբում, որին մասնակցել են մի քանի տասնյակ լրատվամիջոցներ:

Համբարձումյանի ասուլիսը լուսաբանել են գրեթե բոլոր լրատվամիջոցները, իսկ տեսագրությունը հասանելի է google որոնողական համակարգում:

Գլխավոր թեմաներ