05:37 15 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.87
  • GBP609.92
  • EUR547.37
  • RUB7.30
Հայկ Մարության

Հայկ Մարությանը զգուշացրել է տնօրեններին` չխառնել աշխատանքն ու քաղաքական գործունեությունը

© Photo : official site of Yerevan municipality
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (326)
108 0 0

Երևանի քաղաքապետը հանդիպել է դպրոցների տնօրենների հետ և վստահեցրել, որ նրանց այլևս ոչ ոք չի զանգելու։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հանդիպել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տնօրենների հետ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Հանդիպման առիթը ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններում տնօրեններին և ուսուցիչներին օրինականության սահմաններում պահելու խնդիրն է: Երևանի քաղաքապետն այս կապակցությամբ շեշտել է, որ ոլորտի աշխատակիցներն աշխատանքային ժամերին պետք է ներգրավված լինեն միայն կրթական գործընթացներում:

«Աշխատանքային ժամերին քաղաքական հարցերով և քարոզչությամբ չի կարելի զբաղվել: Սա այսուհետ իրականություն է: Երևանի քաղաքապետարանի և կրթության և գիտության նախարարության կողմից, այլ գերատեսչությունների կողմից չեն լինելու ձեզ զանգեր և եթե անգամ այդպիսի զանգեր լինեն՝ անպայման մեզ տեղեկացրեք: Այսօրվա մեր հավաքի իմաստը հենց այն է, որ ոչ թե ես ձեզ ասեմ չի կարելի, մի արեք, ո՛չ, ես ուղղակի ուզում եմ իսկապես պաշտպանել ինձ, ձեզ, բոլորիս աղմկահարույց իրավիճակներից, որովհետև վստահ եմ, որ մենք չենք ուզում հայտնվել այդ իրավիճակում, և դրա կարիքն էլ չկա այսօր»,- նշել է քաղաքապետը:

Նա տնօրեններին առաջարկել է բոլոր դիտարկումները փոխանցել նաև կրթօջախների աշխատակիցներին, որպեսզի դպրոցներում նաև ծնողական համայնքների հետ հանդիպման ժամանակ բացառվեն նախընտրական նյութերի տարածումն ու քարոզչության իրականացումը:

Директора еревaнских школ на встрече с мэром Еревaна Айком Марукяном и и.о. министра образования Араиком Арутюняном (21 мпября 2018). Еревaн
Երևանի քաղաքապետը հանդիպել է դպրոցների տնօրենների հետ

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն իր հերթին նշել է, որ այս առումով Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ արդեն իսկ հաջողված նախադեպ կա:

«Բոլոր այն կետերը, որոնք պարոն քաղաքապետը թվարկեց, լիարժեք պահվել են դպրոցներում Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Եվ վստահ եմ, որ առաջիկա ընտրությունների ժամանակ նույն ոգով շարունակելու ենք»,- ասել է նա:

И.о. министра образования и науки Араик Арутюнян на встрече с директорами еревaнских школ (21 ноября 2018). Еревaн
Արայիկ Հարությունյան

Տնօրենների հետ հարցուպատասխանի միջոցով Երևանի քաղաքապետն անդրադարձել է նաև ոլորտում առկա խնդիրներին, դրանց լուծման ուղիներին ու ներկայացրել իր դիտարկումներն ու մոտեցումները:

Речь мэра Еревaна Айка Марутяна на встрече с директорами еревaнских школ (21 ноября 2018). Еревaн
Հայկ Մարությանի և դպրոցների տնօրենների հանդիպումը

Նշենք, որ Ազգային ժողովի ընտրությունը նախատեսված է դեկտեմբերի 9-ին։

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (326)

Ըստ թեմայի

Հայկ Մարությանը ներկայացրել է վարչական շրջանների նոր ղեկավարներին. լուսանկարներ
Ինքդ արել ես, ինքդ էլ քանդիր. քաղաքապետարանը սկսել է կտրուկ գործել
«Հին Երևանի» ճակատագիրը վստահվեց Հայկ Մարությանին. հուշարձան շենքերը չեն քանդվի
թեգերը:
Հայկ Մարության, Հայաստան

Գլխավոր թեմաներ