03:46 17 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.57
  • GBP614.78
  • EUR526.28
  • RUB7.48
Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանն անճանաչելի է դարձել. լուսանկարներ

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
147920

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորը փոխել է սանրվածքը։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն Ազգային ժողովի արտահերթ ընտրությունից առաջ հրաժարվել է ճակատին թափվող մազափնջից և փոխել է սանրվածքը։ Զոհրաբյանը լուսանկարները հրապարակել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

Наира Зограбян
© Photo : provided by Naira Zohrabyan
Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ծնվել է 1965թ. մայիսի 8-ին Երևանում:

Наира Зограбян
© Photo : provided by Naira Zohrabyan
Նաիրա Զոհրաբյան

1987թ. ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը:

Наира Зограбян
© Photo : provided by Naira Zohrabyan
Նաիրա Զոհրաբյան

Ավարտել է միջազգային ժուռնալիստիկայի երկամյա դասընթաց: Մասնագիտական վերապատրաստում է անցել Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտում, Մոսկվայի կինոյի միութենական պետական ինստիտուտում, ինչպես նաև Մոսկվայի առաջատար թատրոններում: Թատերական բազմաթիվ աշխատությունների հեղինակ է, որոնք տպագրվել են տեղական և արտերկրի մշակութային պարբերականներում:

Наира Зограбян
© Photo : provided by Naira Zohrabyan
Նաիրա Զոհրաբյան

1992թ. աշխատել է լրագրող «Ար», «Առավոտ», «Հայոց աշխարհ», «Հայք» պարբերականներում: 1999-2006թթ.` «Հայկական ժամանակ» օրաթերթի քաղաքական մեկնաբան: 2007թ.` «Կենտրոն» հեռուստաընկերության «Վերելք» քաղաքական հաղորդաշարի հեղինակ-վարող:

Наира Зограбян
© Photo : provided by Naira Zohrabyan
Նաիրա Զոհրաբյան

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): 19.06.2007-08.06.2009թթ.` Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, 16.06.2008-15.09.2009թթ.` 2008 թվականի մարտի 1-2 Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի անդամ, 08.06.2009-31.05.2012թթ.` Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Наира Зограбян
© Photo : provided by Naira Zohrabyan
Նաիրա Զոհրաբյան

2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 31.05.2012 - 19.03.2015թթ.՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, 19.03.2015թթ.՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Ունի մեկ դուստր:

թեգերը:
Նաիրա Զոհրաբյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ