14:01 20 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.98
  • GBP617.88
  • EUR527.92
  • RUB7.49
Սարհատ Պետրոսյան

Միլիոնավոր դոլարների չարաշահումներ են բացահայտվել Անշարժ գույքի կադաստրի կոմիտեում

© Photo: official site of the PM of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
105730

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը բացահայտված փաստերը հանձնել է իրավապահներին։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Անշարժ գույքի կադաստրի համակարգում եղել է կազմակերպված կոռուպցիա, բայց այսօր այն այլևս կազմակերպված չէ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։

«Ամբողջովին չենք կարող բացառել, որովհետև մեծ համակարգ է, 800 աշխատակից ունի, բայց հետևողական աշխատանք ենք տանում ամբողջովին բացառելու ուղղությամբ»,– ասաց նա։

Նախկինում գոյություն ունեցած կոռուպցիոն համակարգի բացահայտման արդյունքում, Պետրոսյանի խոսքով, շուրջ 2-3 մլն դոլարի չարաշահումների փաստեր են պարզվել։

«Դրանցում շատ խոշոր գումարների, նախկին խոշոր պաշտոնյաների անուններ կան։ Բայց դրանց մասին հայտարարություններ անելը կթողնենք իրավապահներին»,– ասաց Պետրոսյանը։

Նա հայտնեց, որ բոլոր բացահայտումները փոխանցվել են իրավապահներին։

Ըստ թեմայի

Հերթական բացահայտումը. պետությանը պատճառվել է 590 մլն դրամի վնաս
Զորամասի տարածքից ավազ են արդյունահանել. նոր բացահայտումներ պաշտպանության ոլորտում
Նոր բացահայտում. սոցապահովության ծառայության տարածքային բաժնի պետը կաշառք է վերցրել
Պետրոսյան. «Նախկին համակարգն այնպիսին էր, որ դու ուզած–չուզած կոռուպցիայի մեջ էիր»
Հին ու նոր խնդիրներ, լուծման ուղիներ. Կադաստրի նոր ղեկավարի տեսլականը. տեսանյութ
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ