20:41 21 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Արա Բաբլոյան

Արա Բաբլոյանը մեկնում է Սանկտ Պետերբուրգ

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
40 0 0

Ազգային ժողովի նախագահի պատվիրակության կազմում 4 պատգամավորի են ընդգրկել։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 28-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ։ ԱՅս մասին հայտնում է ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը։

«Պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, 48-րդ լիագումար, իրավական հարցերի, պաշտպանության և անվտանգության հարցերի, քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաև «Պատերազմի ընթացքում որոշ պայթուցիկ ռումբեր կիրառելու արգելքի մասին Սանկտ Պետերբուրգի հռչակագրի 150-ամյակը. նոր համատեքստեր, նախկին նշանակություն» խորագրով միջազգային համաժողովին և տնտեսական անվտանգության խնդիրներին վերաբերող միջազգային գիտագործնական համաժողովին»,– նշված է հաղորդագրության մեջ:

Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Հերմինե Նաղդալյանը, Կարեն Բեքարյանը և Կորյուն Նահապետյանը:

թեգերը:
Արա Բաբլոյան, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ