00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի ատոմակայանը 2019թ–ին երկար ժամանակով կկանգնի, բայց ավելի շատ հոսանք կտա

© Sputnik / Asatur YesayantsАрмянская атомная электростанция
Армянская атомная электростанция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մյուս տարի կփոխեն կայանի երկրորդ տուրբոգեներատորը, կառավարման ավտոմատ համակարգը, կվերանորոգեն հովացուցիչ աշտարակները, որոնք երևում են կիլոմետրերի հեռավորությունից։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. 2018թ–ին ատոմակայանում փոխել են առաջին տուրբոգեներատորը, հաջորդ տարի կփոխեն երկրորդը։ Բացի այդ, կնախապատրաստվեն միջուկային ռեակտորի կաղապարի վերանորոգման աշխատանքներին։

Армянская АЭС - Sputnik Արմենիա
Մի քանի օրից հայկական ատոմակայանը կաշխատի նոր ուժով. նախարարի պաշտոնակատար

2019թ–ին ատոմակայանի աշխատանքի դադարեցումն ամենաերկարը կլինի։ Այս մասին լրագրողներին ասաց ՀԱԷԿ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը` ելույթ ունենալով կայանում նոր տուրբոգեներատոր տեղադրելու կապակցությամբ։

2018թ–ին ատոմակայանում երկու տուրբոգեներատորներից փոխել են առաջինը, 2019թ–ին` երկրորդը։ Միասին նրանք կայանի հզորությունն ավելացնում են 10 տոկոսով` մինչև 430-440ՄՎտ, ինչը թույլ կտա տարեկան 500 միլիոն վԿտ/ժ շատ էլեկտրաէներգիա արտադրել։

Այս տարի կայանն ամբողջությամբ կանգ է առել երկու ամիս (հունիսի 1–ից օգոստոսի 1–ը) և ևս չորսուկես ամիս` մասամբ (ապրիլի 15–ից մինչև հունիսի 1–ը և օգոստոսի 1–ից մինչև նոյեմբերի վերջ)։ Աշխատանքը հաջողվել է վերջացնել ոչ թե դեկտեմբերի 1–ին, այլ ժամկետից մի քանի օր շուտ։

Մյուս տարի կայանում կփոխեն երկրորդ տուրբոգեներատորը, կառավարման ավտոմատ համակարգը, կվերանորոգեն հովացուցիչ աշտարակները, որոնք երևում են կիլոմետրերի հեռավորությունից։ Բացի այդ, կնախապատրաստվեն կաղապարի մշակմանը, որի տակ գտնվում է ռեակտորը։ Դրա վրա կանցկացնեն ջերմաստիճանային մշակում (շիկամշակում), որպեսզի ավելացնեն ամրությունը։ Շիկամշակումը պետք է անցկացնեն արդեն 2020թ–ին։

Ուստի նախնական ժամանակացույցի համաձայն` կայանը և տուրբինային արտադրամասը 105 օր չեն աշխատի։ Այսինքն` ՀԱԷԿ–ն ամբողջությամբ կամ մասամբ չի աշխատի արդեն ոչ թե վեցուկես, այլ յոթ ամիս։ Այնուամենայնիվ, կայանն ավելի շատ էլեկտրականություն կարտադրի, քան այս տարի. 1 միլիարդ 872 միլիոն կՎտ/ժ–ի փոխարեն կարտադրի 2 մլրդ 72 միլիոն։

«Մենք կարողանում ենք դա անել շնորհիվ այն բանի, որ երկու գեներատորներից մեկն արդեն նոր է` ավելացված արդյունավետությամբ», – նշեց Վարդանյանը։

© Sputnik / Asatur YesayantsՄովսես Վարդանյան
Հայաստանի ատոմակայանը 2019թ–ին երկար ժամանակով կկանգնի, բայց ավելի շատ հոսանք կտա  - Sputnik Արմենիա
Մովսես Վարդանյան

Նա ընդգծեց, որ թեև աշխատանքները տարվում են Ռուսաստանի կառավարության արտոնյալ վարկով և դրամաշնորհով, բայց ռուսական գործընկերները չեն պահանջում սարքավորումները գնել բացառապես Ռուսաստանից։ Ռուսական պետք է լինի գնումների 20, ոչ թե 100 տոկոսը։

«Դա նորմալ պայման է, և ցանկացած վարկատու երկիր դա կիրառում է իր տնտեսությանն աջակցելու համար։ Ռուսաստանում կան բազմաթիվ որակյալ սարքավորումներ, նրանից մենք գնել ենք և գնում ենք շատ տեխնիկա։ Միաժամանակ, նոր տուրբինը պատրաստել է Խարկովում գործող «Տուրբոատոմ» ուկրաինական ձեռնարկությունը, բլոկերի տրանսֆորմատորը պատրաստել է Զապորոժիեի գործարանը։ Տեխնիկա են առաքել նաև չեխական Skoda–ն և գերմանական ընկերությունները», – նշեց Վարդանյանը։

Վերանորոգման աշխատանքները ղեկավարում է «Ռուսատոմ Սերվիսը»` որպես գլխավոր կապալառու։ Այս տարի կայանում շուրջօրյա աշխատել են մոտ 400 ռուս մասնագետներ, որոնք օգնել են հայ գործընկերներին։ Մյուս տարի նրանց թիվը կարող է ավելանալ, այդ պատճառով էլ էներգետիկայի ոլորտի աշխատակիցների համար նույնիսկ մեծացրել են կայանում գործող ճաշարանը։

Լրահոս
0