13:15 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
Վիկտոր Սողոմոնյան

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն էլ է վստահ` դատարաններին ճնշում են

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյանի գործը (327)
224 0 0

Վիկտոր Սողոմոնյանը համոզված է, որ ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական խումբը շատ կոմպետենտ են ներկայացնում իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը կարծում է, որ դատարանների նկատմամբ ճնշում կա։

«Լիովին կիսում եմ մեր փաստաբանների կարծիքը։ Նրանք շատ կոմպետենտ արտահայտում են իրավիճակը։ Այսօր «Լազարյան ակումբի» առաջին լիագումար նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Վիկտոր Սողոմոնյանը` մեկնաբանելով Քոչարյանի փաստաբանների այն հայտարարությունը, թե առաջին ատյանի դատարանն իր որոշումը կայացրել է որոշակի ճնշումների ազդեցության տակ։

Սողոմոնյանը դեռ չգիտի` Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի նիստին, թե ոչ։

«Նրա մասնակցությունը պարզ կլինի օրվա ընթացքում»,– ասաց 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավարը։

Նշենք, որ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը երեկ տեղեկացրել էր լրագրողներին, որ ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ նոր բողոք է ներկայացրել  ի հայտ եկած նոր հանգամանքներով:

«Այն բանից հետո, երբ մենք սկզբնական բողոքները ներկայացրինք, և Վերաքննիչում գործը քննվեց, հետո պարզվեց, որ առաջին ատյանի դատարանը իր որոշումը կայացրած է եղել որոշակի ճնշումների ազդեցության տակ», - ասաց Ալումյանը՝ նկատի ունենալով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցը:

Հիշեցնենք` նոյեմբերի 27-ից Վերաքննիչ դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու պաշտպանների բողոքը։

Ավելի վաղ Վճռաբեկ դատարանը նույն հիմքով բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության։

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել է անձեռնմխելի և ազատել կալանքից:

Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (327)

Ըստ թեմայի

Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ. գլխավոր դատախազ
Գլխավոր դատախազի ներկայությունը տարօրինակ է. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան
«Դատարանն օրենքի հիման վրա չի ստեղծված». Ռոբերտ Քոչարյանի փաստաբան
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ