07:25 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.16
  • GBP592.63
  • EUR526.54
  • RUB7.43
Արմեն Սարգսյան

Սարգսյանն ու Վրաստանի նախագահը զրուցել են հեռախոսով

© Photo / official site of the President of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
23 0 0

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սալոմե Զուրաբիշվիլիին նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ և վստահություն հայտնել, որ Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված բարեկամական ու գործընկերային հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ:

Վրաստանում անցկացված նախագահական ընտրության արդյունքում հաղթել է «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող անկախ թեկնածու, Վրաստանի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին։

Սալոմե Զուրաբիշվիլին ծնվել է 1952 թվականի մարտի 18–ին Փարիզում վրացի քաղաքական էմիգրանտների ընտանիքում։ Ավելի քան երեսուն տարի աշխատել է Ֆրանսիայի ԱԳՆ համակարգում։ 2004–ից 2005 թվականներին Վրաստանի արտգործնախարարի պաշտոնն է զբաղեցրել։ 2005 թվականի նոյեմբերին Զուրաբիշվիլին ստեղծել է «Վրաստանի ճանապարհ» ընդդիմադիր կուսակցությունը, որը ակտիվ մասնակցում էր 2007 – 2009 թվականների բողոքի ակցիաներին։

Ըստ թեմայի

Վրաստանը կին նախագահ ունի. Սալոմե Զուրաբիշվիլին հաղթում է ընտրություններում
Փաշինյանն ուղերձ է հղել Վրաստանի կին նախագահին
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ