11:03 14 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.73
  • GBP596.06
  • EUR525.36
  • RUB7.42
Արամ Հարությունյան

Նախկին նախարարին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով կաշառք ստանալու համար

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
33710

Գլխավոր դատախազությունը պաշտոնապես հաստատեց մամուլում շրջանառող տեղեկությունները։ Փաշինյանի մատնանշած պատգամավորն Արամ Հարությունյանն է։ Դատախազը դիմել է ԱԺ` Արամ Հարությունյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու ու կալանավորելու համար։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը 2008թ.–ին, զբաղեցնելով նախարարի և «Ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ» տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի պաշտոնները, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի մարզերի գունավոր մետաղների 10 հանքերևակումների ուսումնասիրության և շահագործման հատուկ լիցենզիաներ տրամադրելու համար, Ս. Հ.-ից պահանջել և միջնորդավորված եղանակով ստացել է 14մլն ԱՄՆ դոլար կաշառք:

Հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունն ու հավելում, որ նշված գումարից 6 մլն դոլարը 2008թ. հունվար ամսից մինչև նույն տարվա նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Ս.Հ.-ն բանկից կանխիկացրել և միջնորդավորված եղանակով է փոխանցել է, իսկ մնացած 8մլն դոլարը Հարությունյանին տվել է բանկային փոխանցման միջոցով։

Կաշառք ստացած գումարները Արամ Հարությունյանը լվացել է այլ երկրում այլ անձանց անուններով բացված բանկային հաշվիներով փոխանցումներ կատարելու եղանակով` թաքցնելով դրանց հանցավոր ծագումը։

Միաժամանակ քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ փաստացի Արամ Հարությունյանին են պատկանում Երևան քաղաքի մի քանի հասցեներում գտնվող առանձնատուն, բնակարաններ, Հանրապետության հրապարակի հարակից տարածքում գտնվող 7 հարկանի շենքը, ռեստորանային համալիրը, Երևանի Դ.Անհաղթ 10/1 հասցեում գտնվող ավելի քան 427 մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով հասարակական նշանակության շինությունը, Կոտայքի մարզի Գետամեջ համայնքում գտնվող ավելի քան մեկ տասնյակ գյուղատնտեսական նշանակության հողամասեր և պաշտոնապես հայտարարագրված ավելի քան մեկուկես միլիոն ԱՄՆ դոլար:

Այսպիսով, Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման համար։

Նույն քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի` պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Քրեական գործում ներգրաված անձինք հանդիսանում են կամ նրա մտերիմները կամ նրա կողմից ղեկավարած պետական կառույցներում և մասնավոր ընկերություններում աշխատող անձինք: Այս հանգամանքը քննչական մարմնին թույլ է տալիս կարծելու, որ նա կարող է ձեռնարկել միջոցներ՝ դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու , գործի համար կարևոր նշանակություն ունեցող նյութեր ու փաստաթղթեր թաքցնելու և կեղծելու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու համար:

Այս պատճառով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովին` պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան կալանավորելու համաձայնություն ստանալու համար։

Հիշեցնենք`հոկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել էր, որ առաջիկայում բացահայտվելու է ՀՀ պատգամավորներից մեկի նկատմամբ քրեական գործ, որը նրա որակմամբ, բացահայտվածներից ամենախոշորն է լինելու։

Փաշինյանն ասել էր, որ իրենք դիմել են միջազգային մարմիններին և սպասում են նրանցից պատասխան փաստաթղթերի, որից հետո միայն կհայտարարեն պատգամավորի անունը։

Անմիջապես դրանից հետո մամուլում սկսեց շրջանառել Արամ Հարությունյանը անունը։

Ըստ թեմայի

ՊԵԿ պաշտոնյաները կալանավորվել են 1 մլն դրամ կաշառք վերցնելու մեղադրանքով. մանրամասներ
Գործարարը խոստովանում է` Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին կաշառք է տվել
Նախկին նախարարին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով կաշառք ստանալու համար
Նոր բացահայտում. սոցապահովության ծառայության տարածքային բաժնի պետը կաշառք է վերցրել
Սիլվա Համբարձումյանը պնդում է` կաշառք է տվել նախկին նախարարին. նա մանրամասներ է հայտնել
թեգերը:
Արթուր Դավթյան, ԱԺ, Հայաստան

Գլխավոր թեմաներ