11:03 16 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
ՀԷԿ

Կոռուպցիոն նոր բացահայտում. Ատոմակայանի ղեկավարությունը խոշոր չարաշահում է կատարել

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
40810

7 մլն–անոց սարքավորումը ձևակերպվել է 25 մլն դրամով ավելի թանկ արժեքով։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում կոռուպցիան նոր բացահայտում է արել։

ԱԱԾ լրատվական ծառայությունը հայտնում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտվել է նոր դեպք:

Մասնավորապես՝ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն ՀՀ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ ընկերության պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ գտնվող անձինք, իրենց կողմից տնօրինվող ընկերությունների միջև վերավաճառքի ձևական գործարքներ են ձևակերպել և ուռճացրել ապրանքների իրական գները։ Արդյունքում շուրջ 7 մլն ՀՀ դրամ արժեքով անվտանգության պահեստամասերը 2017-2018 թվականների ընթացքում ՀԱԷԿ-ին վաճառել են 33 մլն դրամով` այդպիսով վատնելով շուրջ 25 մլն ՀՀ դրամ:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, ստուգվում է ՀԱԷԿ-ին կատարված մյուս մատակարարումների օրինականությունը:

Ըստ թեմայի

ԱԱԾ-ն կոռուպցիոն բնույթի մի շարք հանցագործություններ է բացահայտել և կանխել
«Կոռուպցիոն խոշոր խաչմերուկ». Փաշինյանը խոսեց Սամվել Մայրապետյանի կալանքի մասին
Շիրակի մարզի ուսումնական հաստատություններում կոռուպցիոն չարաշահումներ են հայտնաբերվել
թեգերը:
Հայաստան, Հայաստանի Ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ), ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ

Գլխավոր թեմաներ