05:36 15 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.87
  • GBP609.92
  • EUR547.37
  • RUB7.30
ՀՀ ԱԺ նիստ. արխիվային լուսանկար

Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու երկրորդ փորձը խորհրդարանը կանի վաղը

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
75 0 0

Այսօր չստացվեց, սպասենք վաղվան։ Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով խորհրդարանը հերթական նիստը կգումարի վաղը։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանը ևս մեկ օր կմնա անձեռնմխելի։ Պատգամավոր գործընկերներն այսօր այդ նպատակով հրավիրված նիստին անհրաժեշտ ներկայություն չապահովեցին։

Ժամը 14։00-ին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նիստը հայտարարեց չկայացած։ Հաջորդ նիստը կկայանա վաղը 10։00-ին։

Այսօր 10։00 մեկնարկած նիստին ներկա էր 16 պատգամավոր։ ԱԺ կանոնակարգ օրենքով քվորումի ապահովման համար Արա Բաբլոյանը գրանցումը երկարացրեց մինչև ժամը 14։00–ը։ Այդ ընթացքում գրանցվեց ևս 10 պատգամավոր։

ՀՀԿ պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով հրավիրված ԱԺ նիստին մինչ դրա ավարտը ներկայացել էին 26 պատգամավոր «Ելք», ՀՅԴ, ԲՀԿ խմբակցություններից, ՀՀԿ-ից` նիստը վարող ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Խոսրով Հարությունյանը, Կնյազ Հասանովն ու ՀՀԿ-ն լքած Շիրակ Թորոսյանը:

Հիշեցնենք` ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ հայտարարել էր, որ 14 մլն դոլար կաշառքի ու այդ փողերի լվացման փաստով հարուցված քրեական գործով մեղադրանք է ներկայացվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին։ Գլխավոր դատախազը դիմել էր ԱԺ նախագահին` Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու միջնորդությամբ:

Ըստ թեմայի

Արամ Հարությունյանի շուրջ օղակը սեղմվում է. «Ժողովուրդ»
Արամ Հարությունյանի գործով կալանավորվել են նրա 2 գործընկերները. «Ժողովուրդ»
Ինչպես են համայնքներում յուրացրել պետության գումարները. ԱԱԾ նոր բացահայտումները
թեգերը:
ԱԺ, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Հայաստան

Գլխավոր թեմաներ