10:43 19 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.72
  • GBP613.27
  • EUR551.42
  • RUB7.27
ԱԱԾ աշխատակից, արխիվային լուսանկար

Հայաստանում ձերբակալվել է կուսակցության փոխնախագահը. ԱԱԾ–ն տեսանյութ է հրապարակել

© Sputnik / Ashot Safaryan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
42120

Կաշառքի ու խարդախության մեղադրանքով ձերբակալվել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Կաշառք տալու և առանձնապես խոշոր չափերի խարդախության մեղադրանքով ձերբակալվել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը։ Այս մասին հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Քննությամբ պարզվել է, որ Եղիազարյանը խաբեությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ 2014թ. փետրվարից մինչև 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում անձամբ կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխատանքի տեղավորելու, ծառայողական առաջխաղացման կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար կաշառք տալու պատրվակով նրանցից պահանջել, ստացել և առանց որևէ գործողություն կատարելու խարդախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչև 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ։ Մհեր Եղիազարյանը ձերբակալվել է, կատարվում է նախաքննություն:

ԱԱԾ–ն հայտարարում է, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք տուժել են Մհեր Եղիազարյանի գործողություններից, դիմեն ազգային անվտանգության ծառայություն` 010 57-93-16 հեռախոսահամարով:

Ըստ թեմայի

Արամ Հարությունյանի գործով կալանավորվել են նրա 2 գործընկերները. «Ժողովուրդ»
Իսրայելում կալանավորել են ՀՀ և Վրաստանի բժշկական բուհերի «շրջանավարտների». տեսանյութ
850 հազար դոլար կեղծ թղթադրամ. հանցավոր խումբ է բացահայտվել, կան ձերբակալվածներ. տեսանյութ
Հայաստանում նախկին պաշտոնյայի են ձերբակալել
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ