02:33 19 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.72
  • GBP613.27
  • EUR551.42
  • RUB7.27
Արման Եղոյան

Փաշինյանի խոսնակը հերքում է Պուտինի օգնականին

© Facebook/ Arman Yeghoyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
30201

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակը հերքում է ՌԴ նախագահի օգնականի հայտարարությունը։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ` դեկտեմբերի 6-ի գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով: Արձագանքելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի այսօրվա հայտարարությանն` ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։

«Ամեն ինչ եղել է այնպես, ինչպես դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում ներկայացրել է վարչապետի պաշտոնակատարը»,- ասել է նա:

Հիշեցնենք` դեկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ին նախանշված ՀԱՊԿ գագաթնաժողովը` աշխատանքային կարգով լուծումները քննարկելու և արդեն պատրաստի լուծումներով գագաթնաժողովին ներկայանալու համար։

«Ես համաձայնեցի, որովհետև աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելն ավելի ճիշտ է։ Մենք կշարունակենք աշխատանքային քննարկումները, մինչև որևէ կոնսենսուսի հասնելը»,- ասել էր Փաշինյանը։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, սակայն, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում նախանշված ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է հայկական կողմի խնդրանքով։

Նրա խոսքով` հայկական կողմն իր խնդրանքը բացատրել է ԱԺ առաջիկա ընտրությունների նախընտրական շրջանով։ Նա նաև ավելացրել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կշարունակի կատարել Վալերի Սեմերիկովը։

Ըստ թեմայի

«Պուտինն առաջարկել է հետաձգել ՀԱՊԿ գագաթնաժողովը». Փաշինյան
Մեծ կրքեր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի «շատ փոքր» հարցի շուրջ
Բալասանյան. «Գագաթնաժողովի հետաձգումը կապված է ՀԱՊԿ-ում առկա կրքերը հանդարտեցնելու հետ»
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ)

Գլխավոր թեմաներ