02:33 19 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.72
  • GBP613.27
  • EUR551.42
  • RUB7.27
Աննա Հակոբյան

Փաշինյանի տիկինը նստավայր կունենա. «168 ժամ»

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
31701

«168 ժամ» թերթի տեղեկություններով Աննա Հակոբյանն առաջիկայում կտեղափոխվի Մաշտոցի 47։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. «168 ժամը» գրում է, որ ՀՀ նախագահի Մաշտոցի 47 հասցեում գտնվող նստավայրը, որն այս տարի ապրիլին հանձնվել էր Արմեն Սարգսյանին, իսկ նոյեմբերին` նախագահի` Բաղրամյան 26 վերադառնալուց հետո մնացել էր թափուր, առաջիկայում կհանձնվի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանին` որպես նստավայր։

«Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Աննա Հակոբյանի իրերը հավաքվում-տեղափոխվում են Մաշտոցի 47»,– գրում է պարբերականն ու հիշեցնում, որ վարչապետի տիկնոջ գրասենյակ- նստավայր ՀՀ որևէ օրենքով նախատեսված չէ։

Լուրի իսկությունը ճշտելու նպատակով «168 ժամը» կապ է հաստատել Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանի հետ, ով ասել է, որ չի տիրապետում նման տեղեկության։

Հիշեցնենք` նոյեմբերի 22-ին Ազգային ժողովն ընդունել էր «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխվում է Բաղրամյան 26։ Իսկ ՀՀ վարչապետի նստավայրը` Հանրապետության հրապարակ։

Մինչ այդ` ապրիլին սահմանվել էր, որ Բաղրամյան 26-ը վերածվում է վարչապետի նստավայրի, իսկ Մաշտոցի 47-ը, որը մինչ այդ Կառավարության ընդունելությունների տունն էր, վերածվում էր նախագահի նստավայրի։

Ըստ թեմայի

Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին կփայլի իր ֆրանսերենով. անկեղծանում է Աննա Հակոբյանը
Աննա Հակոբյանը լոբի է մաքրում Իջևանում. տեսանյութ
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ