10:42 19 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.72
  • GBP613.27
  • EUR551.42
  • RUB7.27
Հյութ

Հայկական արտադրության նարնջի հյութը Ռուսաստանում լավագույնն է ճանաչվել

© Sputnik / Владимир Астапкович
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
37510

Ուսումնասիրված 7 հյութերից լավագույն 4-ից 2-ը հայկական ընկերության արտադրած հյութերն են։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Սպառողների համառուսաստանյան միության փորձագիտական կենտրոնը հայկական արտադրության նարնջի հյութերը լավագույնն է ճանաչել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց «Նոյան» ընկերության տնօրեն և սեփականատեր Վահե Ղազարյանը։

«Մեր արտադրած հյութերն այլ ընկերությունների արտադրած 5 անուն այլ հյութերի հետ միասին փորձարկելու էին տվել։ Փորձարկումը մեզ համար անակնկալ էր, մեզ նախապես այդ մասին չէին տեղեկացրել։ Բայց այն, որ մեր հյութերն առաջինն են ճանաչվել, այդ մասին մեզ պաշտոնական նամակով տեղեկացրել էին»,– ասաց Ղազարյանը։

Փորձաքննության համար ընտրվել են ռուսական շուկայում վաճառվող «О’Кей», «Я», «Сады Придонья», Santal, «Четыре сезона», «Просто азбука» և Noyan ապրանքանիշների նարնջի հյութերը, որոնցից վերջին 2–ն արտադրում է նույն ընկերությունը։

«Просто азбука» հյութը «Նոյան» ընկերությունն արտադրում է բացառապես արտահանման համար` ռուսաստանյան «Азбука вкуса» մթերային սուպերմարկետների ցանցի պատվերով։

Փորձաքննության ընթացքում ռուսաստանցի մասնագետներն ուսումնասիրել են ընտրված 7 անուն հյութերի որակի ավելի քան 40 չափորոշիչ, այդ թվում` վիտամինների, պեստիցիդների առկայությունն ու թունավորության աստիճանը։

Արդյունքում «Я», Santal, «Просто азбука» և Noyan հյութերը լավագույնն են ճանաչվել, «О’Кей»–ն ու «Сады Придонья»–ն նախազգուշացվել են հյութում գունաներկերի և այլ հումքի առկայության համար, իսկ «Четыре сезона»–ն հայտնվել է սև ցուցակում` հյութի բաղադրության անհամապատասխանության պատճառով։

Հայկական ընկերության հաջողությունն այսքանով կարող է չսահմանափակվել։ Ինչպես հայտնեց «Նոյան» ընկերության տնօրեն և սեփականատեր Վահե Ղազարյանը, նարնջի հյութից բացի, Սպառողների համառուսաստանյան միության փորձագիտական կենտրոնն այժմ փորձաքննության է ենթարկում նույն ընկերության արտադրած սմբուկի խավիարն ու պահածոյացված եգիպտացորենը։ Այս ուսումնասիրությունների արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 11-ից հետո։

Գլխավոր թեմաներ