10:39 19 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.72
  • GBP613.27
  • EUR551.42
  • RUB7.27
Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է քննչական մարմիններին

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (336)
76 0 0

Քարոզարշավի ընթացքում առերևույթ հանցակազմի հատկանիշներ պարունակող միջադեպերի առնչությամբ ՄԻՊ–ը գրություններ է ուղարկել քրեական հետապնդման մարմիններին։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու Վահան Բաբայանի հասցեին հնչած սպառնալիքների, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության քարոզարշավն Ապարան քաղաքում խոչընդոտելու և այլ դեպքերի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հաղորդումներ է ներկայացրել քրեական հետապնդման մարմիններին։

Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը` հիշեցնելով, որ Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը մեկնարկելու առաջին իսկ պահից պաշտպանի աշխատակազմն իրականացնում է անկախ մշտադիտարկում։

Ընտրական գործընթացի հետ կապված բոլոր այն միջադեպերը, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված արարքների հատկանիշներ, արձանագրվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից և ուղարկվել քրեական հետապնդման մարմիններին։ Պաշտպանը նաև բարձրացրել է ներկայացրած հաղորդումներով վարույթներ նախաձեռնելու և ձեռնարկված միջոցների վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու հարցեր։

Նշենք, որ ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Վահան Բաբայանը մի քանի օր առաջ Facebook–ում դիմել էր ՀՀ իրավապահ մարմիններին, Մարդու իրավունքների պաշտպանին և ԶԼՄ-ներին` հայտնելով, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչում:

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն էլ դեկտեմբերի 4-ին հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Ապարանում խոչընդոտել են իրենց կուսակցության թեկնածուների քարոզարշավը:

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (336)

Ըստ թեմայի

Նախընտրական այս բլից քարոզարշավի ընթացքում գաղափարական պայքար չի լինելու. Վիգեն Հակոբյան
Քարոզարշավի ֆեյքերն ու БТР-ները. ի՞նչ է նկատել ՀՅԴ–ն ու ի՞նչ է առաջարկում փոխարենը
Բադալյան. «Մյուս ուժերը տարօրինակ քարոզարշավ են իրականացնում»

Գլխավոր թեմաներ