00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դավիթ Շահնազարյանը պարզաբանեց` ինչու չի ներկայացել ԱԱԾ

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция Давида Шахназаряна (4 декабря 2018). Еревaн
Пресс-конференция Давида Шахназаряна (4 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀԿ գրասենյակում կազմակերպված ասուլիսի ժամանակ Դավիթ Շահնազարյանն անդրադարձավ իրեն ԱԱԾ հրավիրելու խնդրին ու բացատրեց, թե ինչու է որոշել չներկայանալ։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Դա ծանուցագիր չէր, հրավեր էր։ Այսօր ՀՀԿ գրասենյակում կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանը` անդրադառնալով իրեն ԱԱԾ հրավիրելու լուրին։

«Ինձ մոտեցան 2 երիտասարդ և հանձնեցին մի թուղթ, որի մեջ գրված էր` 10։00 հրավիրում են ԱԱԾ։ Դա ծանուցագիր չէր։ Ես ստորագրեցի, որ ստացել եմ, և գրեցի, որ կլինեմ այնտեղ 13։00–ին։ Ինձ համար զարմանալի էր, որ ԱԱԾ–ն ինքը հրապարակեց (հրավերը. Խմբ.), դրանից հետո իմ գնալն արդեն անիմաստ էր»,– ասաց Շահնազարյանը։

Իր նկատմամբ տեղի ունեցածը Շահնազարյանը որակեց որպես քաղաքական հետապնդում, որի հրահանգը, նրա խոսքով, հրապարակավ տվել է «արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատարը»։

Пресс-конференция Давида Шахназаряна (4 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Դավիթ Շահնազարյանին հրավիրել են ԱԱԾ հարցաքննության

Շահնազարյանը նշեց, որ ի սկզբանե որոշել էր գնալ ԱԱԾ, այնտեղ ասել այս ամենն ու դուրս գալ այնտեղից։

«Ես ղեկավարել եմ այդ կառույցը 23 տարի առաջ։ 23 տարվա ընթացքում որևէ բացասական գնահատական այդ կառույցին չեն տվել։ Իսկ այսօր Հայաստանում իրավապահ կառույցներ գոյություն չունեն, դրանք պատժիչ կառույցներ են, պետության հետ կապ չունեն, պաշտանում են միայն Փաշինյանի շահերը»,– ասաց նա։

Իրեն ԱԱԾ կանչելը Շահնազարյանը համարում է փորձ` վախեցնել այն մարդկանց, որոնք պատրաստվում են քվեարկել ՀՀԿ–ի օգտին։

«Ներկա կառավարությունն իր պարագլուխ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ իրականացնում է մի քաղաքականություն, իշխանություն` Արցախի փոխարեն»,– ասաց Շահնազարյանը, ապա կոչով դիմեց ԱԱԾ և այլ իրավապահ մարմինների աշխատակիցներին։

«Գալու է այդ օրը, որ նա (Նիկոլ Փաշինյանը) սկսելու է ցուցմունք տալ ։ Մի արեք այնպես, որ նրանց հետ դուք էլ պատասխանատվություն կրեք,– ասաց նա։

Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, որոնց հետևանքով ինքը հրավիրվել էր ԱԱԾ, Շահնազարյանը նշեց, որ դրանք եղել են ոչ թե իրավական, այլ քաղաքական գնահատականներ, որոնց ամեն բառի համար ինքը պատասխանատու է։

«Սրանից հետո նման թղթեր ինձ չուղարկեք, կուղարկեք ծանուցագիր կամ կալանքի օրդեր, կարող եք ձերբակալել»,– ավելացրեց նա։

Субботнее шествие Никола Пашиняна (24 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նախընտրական սպրինտ. Փաշինյանին հեղափոխության շարունակությո՞ւնն է սպառնալիք, թե՞ ռևանշը

Հիշեցնենք, որ ս.թ. նոյեմբերի 27-ին կայացած մեկ այլ ասուլիսում Դավիթ Շահնազարյանն, անդրադարձել էր Թալինում քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, թե՝ նախկին իշխանությունների նկատմամբ ժողովրդի տարած հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը։

Դավիթ Շահնազարյանը հայտարարել էր որ՝ «...Այն, ինչ ասել է Սասուն Միքայելյանն, իրականում դա քաղաքական ծրագիր է, որը իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ իշխանություն՝ Արցախի փոխարեն: Ես խոստանում եմ, որ դուք բոլորդ դրանում կհամոզվեք: Այնպես, որ Սասուն Միքայելյանն ուղղակի արտահայտել է այն, ինչը հանդիսանում է ներկայիս իշխանությունների քաղաքական նպատակը», ըստ էության դրանով իսկ ներկայիս իշխանությանը և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին մեղադրելով պետական դավաճանության մեջ։

Նշված հաղորդման քննարկման կապակցությամբ Դավիթ Շահնազարյանը գրությամբ ս.թ. դեկտեմբերի 5-ին հրավիրվել է ԱԱԾ։

Լրահոս
0