11:26 18 փետրվարի 2019
Ուղիղ եթեր
  • USD487.51
  • GBP624.60
  • EUR550.11
  • RUB7.32
Արմեն Աշոտյան

ՀՀԿ–ի պատգամավորների թեկնածուները հրավիրվել են ոստիկանություն

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
185 0 0

Արմեն Աշոտյանը հայտնում է, որ իրավապահ մարմիններ հրավիրված ՀՀԿ թեկնածուների ցանկը Դավիթ Շահնազարյանով չի սահմանափակվում։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Արփինե Հովհաննիսյանին ու Արմեն Աշոտյանին ևս հրավիրել են ոստիկանություն։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ, պատգամավորության թեկնածու Արմեն Աշոտյանը։

«Արփինե Հովհաննիսյանն այս պահին ոստիկանությունում է: Ես վաղը նույնպես ոստիկանություն եմ հրավիրված։ Ընդունում եմ խաղադրույքներ Նիկոլի Փաշինյանի վախեցած և խուճապային հաջորդ քայլերի վերաբերյալ»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀԿ համամասնական ցուցակի թեկնածու Դավիթ Շահնազարյանին այսօր հրավիրել էր ԱԱԾ, բայց հրաժարվել էր ներկայանալ։

Ավելի ուշ հրավիրված ասուլիսում նա հայտարարել էր, որ դա համարում է քաղաքական հետապնդում, որի հրահանգը հրապարակավ տվել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։

Ըստ թեմայի

«Մերժվածների» պայքարը. ինչ է ՀՀԿ–ն առաջարկում Հայաստանի քաղաքացիներին
Բոզոյան. «Փաշինյանն իր նախընտրական արշավը կառուցում է ՀՀԿ–ին քարկոծելով»
ՀՀԿ–ական պատգամավորը մնում է անձեռնմխելի. ԱԺ–ում սպասում են քվորումին
թեգերը:
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Արմեն Աշոտյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ