22:35 14 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.87
  • GBP609.92
  • EUR547.37
  • RUB7.30
ՍՈւ–25–ի կործանման վայրը

Քննչական կոմիտեն ՍՈւ-25-ի վթարի պատճառների մի քանի աշխատանքային վարկած է մշակել

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
47 0 0

Քննիչները մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ են կատարում։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Ուսումնամարզական թռիչք իրականացրած ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի վթարի վայրում շարունակվում են իրականացվել զննությունները։ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ դեպքի վայր է համարվում ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ գտնվող շուրջ 2 հեկտար լեռնային տարածքը:

«ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչությունում ստեղծվել է քննչական խումբ, մշակվել է վթարի պատճառների վերաբերյալ մի քանի աշխատանքային վարկած, որոնք ստուգելու ուղղությամբ քննչական խմբում ընդգրկված քննիչները կատարում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՍՈւ-25 մարտական ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10.20-ի սահմանում, ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ։ Ավիապատահարի հետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությանը։ Նշանակվել են փորձաքննություններ:

 

Ըստ թեմայի

Ի՞նչ է կատարվում մարտական ինքնաթիռի կործանման վայրում. առաջին լուսանկարները Շիրակից
ԶՈՒ ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի վթարի առթիվ քննություն է սկսվել
Շիրակում կործանված ՍՈւ-25–ի սև արկղը հայտնաբերվել է
«Գրաչի» վերջին թռիչքը. ո՞րն էր հայկական գրոհիչի կործանման պատճառը
Հրապարակվել է Շիրակում զոհված օդաչուների` մեկ օր առաջ իրականացրած թռիչքի տեսագրությունը

Գլխավոր թեմաներ