05:37 15 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.87
  • GBP609.92
  • EUR547.37
  • RUB7.30
Գազատար խողովակ

Հայաստանի գազի գնի վերանայման հարցը կքննարկվի Սանկտ Պետերբուրգում

© Photo : press office of Gazprom Armenia
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
86 0 0

Նախարարի պաշտոնակատարը հաստատեց, որ գազի գնի հարցը ներառված է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի օրակարգում։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի օրակարգում նախատեսված է Հայաստանին մատակարարվող գազի գնի վերանայման հարցը, Այս տեղեկությունն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

«Տեղեկանքները, թե ինչ պիտի բանակցեն, ներկայացված են, և այդ հարցը նախատեսվում է օրակարգում»,- ասաց նա:

Եթե բանակցություններն արդյունք չտվեցին, նախարարի պաշտոնակատարի խոսքով,գազի գինը կմնա անփոփոխ: Այդուհանդերձ, Բաղրամյանը չհերքեց, որ Հայաստանում գազի ներքին գնագոյացման հարցում կա խնդի։ Նա չբացառեց, որ կվերանայվի այս մեխանիզմը: Հիշեցնենք` երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ևս չէր բացառել, որ դեկտեմբերի 6-ին նախանշված ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ՌԴ նախագահի հետ կքննարկի նաև Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազեցնելու հարցը:

Հիշեցնենք `«Գազպրոմ» ընկերության` Հայաստանում գործող դուստր կազմակերպությունը` «Գազպրոմ Արմենիան», 1000 խմ գազի դիմաց սահմանին վճարում է 150 դոլար: Հայաստանի շարքային սպառողին նույն ծավալով գազը վաճառվում է 290 դոլարով, ոչ ապահով խավերին` 80 դոլարով, իսկ 10 000 խմ-ից շատ սպառող խոշոր բաժանորդներին՝ 242 դոլարով, ջերմոցային ու վերամշակող ընկերություններին` 212 դոլարով:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գիշերը մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին:

Ըստ թեմայի

«Մենք զանգեր ենք ստանում Ռուսաստանից». «Գազպրոմ Արմենիայի» գործարքին վտանգ է սպառնում
Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են «կարգավորել» գազի սակագինը
Արզումանյան. «Եթե իջնի գազի սակագինը, դրան կհետևի նաև էլեկտրաէներգիայի սակագնի իջեցումը»
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ