10:42 19 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.72
  • GBP613.27
  • EUR551.42
  • RUB7.27
Գարեգին Բաղրամյան

Հայաստանի էներգետիկ ոլորտում կրճատումներ կլինեն. Բաղրամյան

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
76 0 0

Առաջիկայում Հայաստանի էներգետիկ համակարգի կառույցներից մեկում լուրջ կրճատումներ են նախատեսվում: Նախարարությունը պարզել է, որ արտահաստիքային աշխատակիցները կլորիկ աշխատավարձեր են ստացել:

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունում առաջիկայում հաստիքների վերանայման գործընթաց կլինի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

«Նախատեսվում է շուրջ 150-160 աշխատակիցների կրճատում, որոնք, կարելի է ասել, այնքան էլ զբաղված չէին ԲԷՑ–ի հիմնական գործունեության մեջ: Կա ազատ հաստիքացուցակ, որով 163 աշխատակիցներ կան գրանցված, դրանց զուգահեռ կան նաև 90 արտահաստիքային, պայմանագրային աշխատողներ, որոնք ուղղակի անհասկանալի է, թե ինչու են պահվում»,- ասաց Բաղրամյանը:

Իսկ մինչ այդ այսօր ԲԷՑ-ի աշխատակիցներին կներկայացվի մրցույթով ընտրված նոր տնօրենը:

Գլխավոր թեմաներ